«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2004 թվականի N 579-Ն
ՁԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԳԾՈՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման 22-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 03 ենթախմբի «03. Ձկան պաշարների համալրման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2004 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. ապրիլի 29
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 22-ի N 579-Ն որոշման
2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ ՁԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԳԾՈՎ
Գնման ենթակա ձկնատեսակները Աշխատանքի կատարման (Սևանա լիճ բացթողման) ժամկետը Աշխատանքի ծավալը
(հատ) Միավորի գինը (դրամ) Ֆինանսավորման ծավալը`
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
1. Սևանի կողակի թրթուրներ (աչքի ստադիա) 2004 թ. հուլիս 2173913.0 0.23 500.0 500.0 500.0
2. Սևանի կողակի մանրաձուկ (1,5 գ քաշի) 2004 թ. նոյեմբեր 37500 14 200.0 400.0 525.0
3. Ամառային իշխանի մանրաձուկ (3 գրամից ավելի) 2004 թ. նոյեմբեր 14727 110 600.0 1200.0 1620.0
4. Գեղարքունի ձկան մանրաձուկ (3 գրամից ավելի) 2004 թ. նոյեմբեր 93038 79 2997.9 4696.6 7350.0
ԸՆԴԱՄԵՆԸ 4297.9 6796.6 9995.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան