Անցնել բովանդակությանը

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

25 հուլիսի 2018 թ. N 458-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-266-Ն օրենքի 119-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հրամայում եմ`

1. Հաստատել 2018 թվականի հուլիսի 1-ից շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: 2018 թվականի հուլիսի 1-ից շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ սույն հրամանով հաստատված ձևով հայտարարություն ներկայացնում են մինչև 2018 թվականի հունիսի 30-ը ներառյալ ավելացված արժեքի հարկ վճարող համարվող՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:

Դ. Անանյան

Հավելված

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի

2018 թվականի հուլիսի 25-ի

N 458-Ն հրամանի

Ձև

ՀայտարարՈՒԹՅՈՒՆ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Փաստաթղթի հերթական համարը

________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

2. Ռեզիդենտ առևտրային կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ` անունը, ազգանունը)

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)

Հայտնում եմ, որ իրականացնում եմ հանրային սննդի ոլորտի գործունեություն և մինչև 2018 թվականի հունիսի 30-ը ներառյալ համարվել եմ ավելացված արժեքի հարկ վճարող:

Սույն հայտարարությունը ներկայացնում եմ 2018 թվականի հուլիսի 1-ից շրջանառության հարկ վճարող համարվելու համար՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-266-Ն օրենքի 119-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան:

Պաշտոնատար անձ (անհատ ձեռնարկատեր) ________________________________________ (ստորագրությունը, անունը, ազգանունը)

Հայտարարության ստացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը`

_________ _______________________ 2018 թվական

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

Հայտարարությունը ներկայացվում է թղթային եղանակով` 2 (երկու) օրինակից, որի մեկ օրինակը հարկային մարմնի կողմից հաշվառելուց (գրանցելուց) հետո վերադարձվում է հարկ վճարողին:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։