ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2018 թվականի N 1030-Ա
ՖՐԱՆԿՈՖՈՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ 17-ՐԴ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման աշխատանքները կազմակերպելու նպատակով՝
1. Ստեղծել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնաժողովին՝ մեկամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին զեկուցել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքների ընթացքի մասին։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. հուլիսի 30
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
հուլիսի 30-ի N 1030-Ա
որոշման
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Տ. Ավինյան - ՀՀ փոխվարչապետ
Զ. Մնացականյան - ՀՀ արտաքին գործերի նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Թորոսյան - ՀՀ առողջապահության նախարար
Դ. Տոնոյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
Ա. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Լ. Մակունց - ՀՀ մշակույթի նախարար
Ա. Մինասյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Ա. Հակոբյան -ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Լ. Ֆահրադյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Ա. Ջանջուղազյան -ՀՀ ֆինանսների նախարար
Ա. Վանեցյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Վ. Օսիպյան - ՀՀ ոստիկանության պետ
- ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար (համաձայնությամբ)
Վ. Մելիքյան -ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան