ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հուլիսի 2018 թվականի N 833-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1191-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը հաստատելու մասին» N 1191-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) « 041801.00.6
041801.00.7 Ագրոբիզնես Տնտեսագիտության բակալավր
Տնտեսագիտության մագիստրոս
»
տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« 041802.00.7 Բիզնես վարչարարություն Բիզնես վարչարարության մագիստրոս
».
2) « 041801.00.6
041801.00.7 Agribusiness Bachelor of Economics
Master of Economics
»
տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« 041802.00.7 Business Administration Master of Business Administration
»:
3) « 041801.00.6
041801.00.7 Агробизнес Бакалавр экономики
Магистр экономики
»:
տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« 041802.00.7 Бизнес администрирование Магистр бизнес администрирования
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. հուլիսի 30
Երևան