Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի N 804-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հուլիսի 2018 թվականի N 1034-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի N 804-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը և 34-րդ հոդվածը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 19-ի «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային խորհրդի մասին», «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» և «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին» N 804-Ա որոշման N 1 հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 5-րդ կետի`

ա. 3-րդ սյունակում «ՀՀ արդարադատության նախարարություն» բառերը փոխարինել «Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն» բառերով,

բ. 4-րդ սյունակում «2018 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2018 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ» բառերով.

2) 6-րդ կետի՝

ա. 3-րդ սյունակում «ՀՀ արդարադատության նախարարություն» բառերը փոխարինել «Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն» բառերով.

բ. 4-րդ սյունակում «2018 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2018 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ» բառերով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2018 թ. հուլիսի 31

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։