ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2018 թվականի N 1035-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 125-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի փետրվարի 14-ի «Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 125-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. հուլիսի 31
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
հուլիսի 31-ի N 1035-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (խորհրդի նախագահ), (համաձայնությամբ)
Ա. Հարությունյան - Կրթության և գիտության նախարար
Մ. Հայրապետյան - Սփյուռքի նախարար
Ռ. Ռուբինյան - Արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ս. Թորոսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
Լ. Մարդոյան - Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար
Յու. Սուվարյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար (համաձայնությամբ)
Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան - Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևելյան թեմի առաջնորդ (համաձայնությամբ)
Վ. Տեր-Ղևոնդյան - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
Գ. Բարդակչյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ (համաձայնությամբ)
Ա. Եղիազարյան - Երևանի պետական համալսարանի սփյուռքագիտության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)
Բ. Բոբոխյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան