Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽԱՆՋՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

6 մայիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ապրիլի 2004 թվականի N 606-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽԱՆՋՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խանջյանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող պահուստային ֆոնդի 305 հեկտար հողերը, որից` 97,3 հեկտար վարելահողը, 9,3 հեկտար բազմամյա տնկարկը, 198,4 հեկտար այլ հողեր փոխադրել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 97,3 հեկտար վարելահողը` աճուրդով օտարելու համար:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. մայիսի 4

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2004 թվականի

ապրիլի 29-ի N 606-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽԱՆՋՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խանջյանի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա` պետական սեփականություն հանդիսացող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը եվ նպատակները

Տարեթիվը Հողերի կատեգորիան

(նպատակային նշանակությունը) Պայմանական նշանը Ընդամենը այդ թվում՝

վարելահող բազմամյա տնկարկներ խոտհարք արոտ այլ հողեր

2004 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ 97,3 97,3

Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ

Հ

Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա

Էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների Կ

Ջրային հողեր Ջ

Հատուկ պահպանվող տարածքներ Պ

Հատուկ նշանակության հողեր ՀՆ

Ընդամենը 97,3 97,3

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։