ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2018 թվականի N 1060-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1551-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հսկողության կարգի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2018 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 1551-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 1-3-րդ և 20-23-րդ կետերը.
2) որոշման հավելվածը 46-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 47-րդ, 48-րդ, 49-րդ, 50-րդ, 51-րդ, 52-րդ և 53-րդ կետերով.
« ՀՀ արդարադատության նախարարություն
47. ՀՀ կառավարություն ՀՀ արդարա-դատության նախարարու-թյուն ՀՀ պետական բյուջեի ծախսերի իրականացմանն ուղղված գործունեության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ճշտության ստուգում 2015-2017 թթ. և 2018 թ. հաշվետու ժամանակաշրջան
48. ՀՀ արդարա-դատության նախարարություն «Արդարա-դատության ակադեմիա» ՊՈԱԿ ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից գումարների հատկացման և ծախսման ճշտության ստուգում 2015-2017 թթ. և 2018 թ. հաշվետու ժամանակաշրջան
49. ՀՀ արդարա-դատության նախարարություն Քրեակատա-րողական ծառայություն ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից գումարների հատկացման և ծախսման ճշտության ստուգում 2015-2017 թթ. և 2018 թ. հաշվետու ժամանակաշրջան
ՀՀ Լոռու մարզ
50. Վանաձորի քաղաքապե-տարան ՀՀ պետական բյուջեից տրամադրվող հատկացումների հաշվարկման համար ներկայացվող տվյալների արժանահավատության, ՀՀ պետական բյուջեից տրված նպատակային հատկացումների օգտագործման և ՀՀ պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների՝ ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության ստուգում 2015-2017 թթ. և 2018 թ. հաշվետու ժամանակաշրջան
ՀՀ Արարատի մարզ
51. ՀՀ կառա-վարություն Արարատի մարզպետա-րան ՀՀ պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների՝ ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության, ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից հատկացված միջոցների հաշվին նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ստուգում 2015-2017 թթ. և 2018 թ. հաշվետու ժամանակաշրջան
52. Արտաշատի քաղաքա-պետարան ՀՀ պետական բյուջեից տրամադրվող հատկացումների հաշվարկման համար ներկայացվող տվյալների արժանահավատության, ՀՀ պետական բյուջեից տրված նպատակային հատկացումների օգտագործման և ՀՀ պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների՝ ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության ստուգում 2015-2017 թթ. և 2018 թ. հաշվետու ժամանակաշրջան
ՀՀ Շիրակի մարզ
53. Շիրակի մարզպետարան «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի ճշտության և օրինականության, պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության ստուգում 2015-2017 թթ. և 2018 թ. հաշվետու ժամանակաշրջան
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. օգոստոսի 8
Երևան