«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մայիսի 2004 թվականի N 617-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման NN 1 և 5 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. մայիսի 7
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
մայիսի 6-ի N 617-Ն որոշման
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
(հազ. դրամ)
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները Փոփոխություններ ՀՀ կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման N 1 հավելվածում (դրական նշանով նշված են նվազեցումները)
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ 160,000.0 - -
այդ թվում`
Բ. Արտաքին աղբյուրներ 160,000.0 - -
այդ թվում`
2. Վարկերի մարում 160,000.0 - -
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
մայիսի 6-ի N 617-Ն որոշման
ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
(հազ. դրամ)
Խումբը Ենթա-
խումբը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ ՀՀ կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման N 5 հավելվածում (փակագծերում նշված են նվազեցումները)
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
1 2 3 4 5 6
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 160,000.0 - -
այդ թվում`
01 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 55,000.0 20,000.0 -
այդ թվում`
03 Արտաքին քաղաքական գործունեություն 55,000.0 20,000.0 -
այդ թվում`
06. Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ 55,000.0 20,000.0 -
ՀՀ կառավարություն 55,000.0 20,000.0 -
03 ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ 4,900.0 3,000.0 -
այդ թվում`
03 Դատական գործունեություն 4,900.0 3,000.0 -
այդ թվում`
02. ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնություն ցույց տված փաստաբանների վարձատրություն 4,900.0 3,000.0 -
ՀՀ արդարադատության նախարարություն 4,900.0 3,000.0 -
06 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ (91,020.0) (29,420.0) 1,680.0
այդ թվում`
03 Պետական նպաստներ բնակչությանը (141,600.0) (70,000.0) -
այդ թվում`
04. Նպաստ աշխատանքի դիմաց (141,600.0) (70,000.0) -
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (141,600.0) (70,000.0) -
05 Այլ սոցիալական ծրագրեր 50,580.0 40,580.0 1,680.0
այդ թվում`
06. Բռնադատված քաղաքացիներին պատճառված վնասի միանվագ դրամական փոխհատուցում 1,680.0 1,680.0 1,680.0
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 1,680.0 1,680.0 1,680.0
07. Վարժական հավաքների և զինծառայության ընթացքում մահացած (զոհված) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցում 48,900.0 38,900.0 -
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 48,900.0 38,900.0 -
11 ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ,ՀԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԱԾՈՆԵՐ (բացառությամբ վառելիքի), ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ 9,500.0 9,500.0 -
այդ թվում`
07 Այլ ծրագրեր 9,500.0 9,500.0 -
այդ թվում`
06. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Օտարերկրյա ներդրումների և արտահանման խթանման ծրագիր 9,500.0 9,500.0 -
ՀՀ կառավարության աշխատակազմ 9,500.0 9,500.0
14 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ 181,620.0 (3,080.0) (1,680.0)
այդ թվում`
01 Պետական պարտքային պարտավորությունների հետ գործառնություններ (515,000.0) (1,680.0) (1,680.0)
այդ թվում`
01. ՀՀ պետական արժեթղթերի (գանձապետական պարտատոմսերի) սպասարկում (տոկոսավճար) (310,000.0) - -
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն (310,000.0) - -
02. Օտարերկրյա պետություններից, միջազգային կազմակերպություններից և այլ արտաքին աղբյուրներից ստացված վարկերի սպասարկում (տոկոսավճար) (205,000.0) (1,680.0) (1,680.0)
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն (205,000.0) (1,680.0) (1,680.0)
06 Այլ ծրագրեր 696,620.0 (1,400.0) -
այդ թվում`
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 696,620.0 (1,400.0) -
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 696,620.0 (1,400.0) -
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան