ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հուլիսի 2018 թվականի N 939-Ա
ԲՈՐԻՍ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետով՝
1. Ստեղծել հանձնաժողով Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պարուսույց Բորիս Գևորգյանի մահվան կապակցությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. հուլիսի 11
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
հուլիսի 11-ի N 939-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԲՈՐԻՍ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Լ. Մակունց - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Կ. Բրուտյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ա. Փամբուխչյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ
Ս. Խաչատրյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Կիրակոսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Հովնան եպիսկոպոս Հակոբյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)
Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Գ. Կարապետյան - «Հայաստանի ազգային պարարվեստի միություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ (համաձայնությամբ)
Ա. Գևորգյան - «Հայկ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար (համաձայնությամբ)
Կ. Գևորգյան - Բ. Գևորգյանի որդի (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան