Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 279-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

3 օգոստոսի 2018 թվականի թիվ 133-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 279-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և 28-րդ հոդվածները,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 20-րդ, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 269-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում հաշվետվություն տրամադրող անձանց համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 279-Ն որոշմամբ հաստատված «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում հաշվետվություն տրամադրող անձանց համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ կանոնակարգում» (այսուհետ՝ Կանոնակարգ) և Հավելված 2-ում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Կանոնակարգի ամբողջ տեքստում «ահաբեկչության հետ կապված անձանց» բառերը փոխարինել «ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց» բառերով,

2) Կանոնակարգի 14-րդ կետում «ֆինանսական միջոցներ կամ այլ» բառերը հանել,

3) Կանոնակարգի 30-րդ կետում և 39-րդ կետի 1-ին ենթակետում «գործարար հարաբերության նպատակը» բառերից առաջ լրացնել «գործարքի կամ» բառերը,

4) Հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահի

տեղակալ Ն. Երիցյան

2018 թ. օգոստոսի 8

Երևան

Հավելված

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2018 թվականի օգոստոսի 3-ի

թիվ 133-Ն որոշման

Հավելված 2

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում հաշվետվություն տրամադրող անձանց համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ կանոնակարգի»

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Իրական շահառուի առկայության (բացակայության) վերաբերյալ

Ես` -------------------------------------------------------------------------ս, ----- ------ -----------թ. ------------------------------------------------------------------- հաստատելով գործարար հարաբերություն կամ գործարքում հանդես գալով որպես --------------------------------------------------, հայտարարում եմ, որ գործարար հարաբերության մեջ կամ գործարքում իրական շահառու է ------------------- --------------------------ը:

Պարտավորվում եմ նաև գործարար հարաբերության ընթացքում իրական շահառուի փոփոխության դեպքում տեղյակ պահել Ձեզ:

------ --------------- -------թ.

օր ամիս տարի

------------------

ստորագրություն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։