ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2018 թվականի N 155-Ա
«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2018 թ. փետրվարի 19
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
փետրվարի 19-ի N 155-Ա
որոշման
Ց Ա Ն Կ
«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Միջոցառման անվանումը Պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը Ֆինանսա-կան ապահովման աղբյուրը Օրենքի հոդվածը, մասը (կետը)
1 2 3 4 5 6
1. «Զինվորական հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 657-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը ՀՀ պաշտպանության նախարարություն 2018 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ Ֆինանսա-վորում չի պահանջվում։ «Պաշտպանու-թյան մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդված, 1-ին մասի 9-րդ կետի «դ» ենթակետ
2. «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը ՀՀ պաշտպանության նախարարություն 2018 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ Ֆինանսա-վորում չի պահանջվում։ «Պաշտպանու-թյան մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդված, 1-ին մասի 9-րդ կետի «ը» ենթակետ
3. (կետն ուժը կորցրել է 09.08.18 N 1066-Ա)
4. «Զորահավաքային նախապատրաստության վերաբերյալ վիճակագրական հաշվետվություն ներկայացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 633 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը ՀՀ պաշտպանության նախարարություն 2018 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ Ֆինանսա-վորում չի պահանջվում։ «Պաշտպանու-թյան մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդված, 1-ին մասի 9-րդ կետի «ժա» ենթակետ
5. «Տնտեսության, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ծրագրերի իրականացման գործընթացում զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների` բյուջետային ֆինանսավորման գործիքներով պետական աջակցության իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 766-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն աշխատակազմ ներկայացնելը Պաշտպանության նախարարություն 2018 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ Ֆինանսա-վորում չի պահանջվում։ «Պաշտպանու-թյան մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդված, 1-ին մասի 9-րդ կետի «ժբ» ենթակետ,
26-րդ հոդված, 2-րդ մաս
6. «Զորահավաքային մարմինների օրինակելի կանոնադրությունները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 20-ի N 591 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը ՀՀ պաշտպանության նախարարություն 2018 թվականի հուլիսի
3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում։ «Պաշտպանու-թյան մասին» ՀՀ օրենքի
24-րդ հոդված, 3-րդ մաս
7. ՀՀ կառավարության 2010 թվականի հուլիսի 22-ի N 927-Ն, հուլիսի 22-ի N 998-Ն և սեպտեմբերի 9-ի N 1186-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը ՀՀ պաշտպանության նախարարություն 2018 թվականի օգոստոսի
2-րդ տասնօրյակ Ֆինանսա-վորում չի պահանջվում։ «Պաշտպանու-թյան մասին» ՀՀ օրենքի
27-րդ հոդված, 1-ին և 5-րդ մասեր
28-րդ հոդված, 3-րդ և 4-րդ մասեր
8. «Ամրագրման ենթակա մասնագիտությունների և պաշտոնների ցանկերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը ՀՀ պաշտպանության նախարարություն 2018 թվականի օգոստոսի
3-րդ տասնօրյակ Ֆինանսա-վորում չի պահանջվում։ «Պաշտպանու-թյան մասին» ՀՀ օրենքի
7-րդ հոդված, 1-ին մասի
9-րդ կետի «դ» ենթակետ
(հավելվածը փոփ. 06.06.18 N 618-Ա, 09.08.18 N 1066-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան