Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 դեկտեմբերի 2000 թվականի, ՀՕ-112) 27-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 դեկտեմբերի 2000 թվականի, ՀՕ-112) 27-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 27. ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ և ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հանձնաժողովը`
1. Յուրաքանչյուր տարի` մինչև հոկտեմբերի 1-ը, Ազգային ժողովում հրապարակում է հաջորդ տարվա իր գործունեության տարեկան ծրագիրը, որն ամփոփ տեղեկություններ է պարունակում`
1) տնտեսական մրցակցության իրավիճակի վերլուծության և առկա հիմնախնդիրների բացահայտման,
2) տնտեսական մրցակցության պաշտպանության միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի,
3) տնտեսական մրցակցության կարգավորման մեխանիզմների,
4) սույն օրենքով սահմանված խնդիրների և գործառույթների իրականացման համար Հանձնաժողովի կողմից սահմանված անհրաժեշտ այլ դրույթների մասին:
2. Յուրաքանչյուր տարի` մինչև մայիսի 1-ը, հրապարակում է նախորդ տարվա իր գործունեության հաշվետվությունը, որը ներառում է`
1) համառոտ տեղեկատվություն Հանձնաժողովի գործունեության մասին.
2) ապրանքային շուկաների վերլուծությունը.
3) տնտեսական մրցակցության կարգավորման և վերահսկման ուղղությամբ իրականացված միջոցառումները.
4) իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը:»: