ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2018 թվականի N 1108-Ա
ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ 2-ՐԴ ՖՈՐՈՒՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի` ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների 2016 թվականի հոկտեմբերի 28-ի նիստի ընթացքում ընդունված 2017-2018 թվականների ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության գերակա միջոցառումների ծրագրի 3.6-րդ կետի շրջանակներում 2018 թվականի հոկտեմբերի 15-16-ը Երևանում ԱՊՀ մասնակից պետությունների գիտնականների 2-րդ ֆորումի անցկացումը կազմակերպելու նպատակով`
1. Ստեղծել ԱՊՀ մասնակից պետությունների գիտնականների 2-րդ ֆորումի աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին՝ հաստատել ԱՊՀ մասնակից պետությունների գիտնականների 2-րդ ֆորումի ծրագիրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. օգոստոսի 21
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
օգոստոսի 21-ի N 1108-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ 2-ՐԴ ՖՈՐՈՒՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Անափիոսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի նախագահ)
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)
Ս. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ
Հ. Արշակյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ
Հ. Ավագյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
Գ. Ղազարյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
Ն. Ղարիբյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Յու. Շուքուրյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան