ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
13 հունվարի 2017 թվականի թիվ 5 քաղ. Բիշքեկ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 27-րդ կետին համապատասխան, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, ինտեգրված համակարգ) ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման աշխատանքների ընթացքի մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի տեղեկատվությունը՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ յուրաքանչյուր տարի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին տեղեկացնել Միության շրջանակներում ինտեգրված համակարգի զարգացման և ընդհանուր գործընթացների իրականացման աշխատանքների կատարման արդյունքների մասին։
2. Խնդրանքով դիմել Միության անդամ պետությունների կառավարություններին՝ Միության շրջանակներում ապահովել ինտեգրված համակարգի անդամ պետությունների ազգային հատվածների գործունեությունը և ընդհանուր գործընթացների իրականացումը՝ Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրականացման ժամանակ տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերը հաստատելիս սահմանվող ժամկետներին համապատասխան՝ այդ նպատակների համար նախատեսելով անհրաժեշտ ֆինանսավորում։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`
Վ. Գաբրիելյան Վ. Մատյուշևսկի Ա. Մամին Օ. Պանկրատով Ի. Շուվալով