Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ 2017 ԹՎԱԿԱՆԻՆ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇԱԲԱԹ» ՖՈՐՈՒՄԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

3 մարտի 2017 թվականի թիվ 7 քաղ. Մոսկվա

2017 ԹՎԱԿԱՆԻՆ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇԱԲԱԹ» ՖՈՐՈՒՄԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Արտահանման զարգացմանն ուղղված միջոցների մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի մայիսի 29-ի թիվ 2 որոշման 4-րդ կետի իրագործման նպատակներով՝

1. Համաձայնել «Եվրասիական շաբաթ» ֆորումը (այսուհետ` ֆորում) 2017 թվականի օգոստոս ամսին Ղազախստանի Հանրապետությունում «ԷՔՍՊՈ – 2017» հարթակում անցկացնելու հետ:

2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ` անդամ պետություններ) կառավարություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով)` ուսումնասիրել ֆորումի կազմակերպման և անցկացման աջակցության հետ կապված հարցերը։

3. Խնդրանքով դիմել անդամ պետությունների կառավարություններին` սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնել ֆորումի կազմակերպական կոմիտեի (այսուհետ՝ կազմակերպական կոմիտե) կազմում ընդգրկելու համար թեկնածությունները՝ անհրաժեշտության դեպքում նախատեսելով դրանում գործարար համայնքների ներկայացուցիչների մասնակցությունը:

4. Հանձնաժողովին անդամ պետությունների կառավարությունների հետ փոխգործակցության շրջանակներում՝ նախօրոք նախատեսել պետական կառույցների, գործարար համայնքների, մյուս մասնակիցների՝ ներառյալ երրորդ երկրների ներկայացուցիչների՝ ֆորումին մասնակցելու հրավերը:

5. Հանձնաժողովի կոլեգիային՝

հաստատել կազմակերպական կոմիտեի կազմը՝ Հանձնաժողովի կոլեգիայի անդամի ղեկավարությամբ՝ դրանում ներառելով անդամ պետությունների և Հանձնաժողովի ներկայացուցիչներին.

ապահովել կազմակերպական կոմիտեի գործունեությունը։

6. Կազմակերպական կոմիտեին՝ ֆորումի ծրագիրը նախապատրաստելիս նախատեսել միջոցառումներ՝ ուղղված Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ փոխգործակցությանը:

7. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`

Վ. Գաբրիելյան Վ. Մատյուշևսկի Ա. Մամին

Օ. Պանկրատով Ի. Շուվալով

Պաշտոնական հրապարակման օրը՝ 09 մարտի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։