ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2017 թվականի N 694-Ա
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 483-Ն որոշման 2-րդ կետը՝
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգելու և մշտադիտարկելու նպատակով ստեղծել համակարգող խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. հուլիսի 4
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հուլիսի 4-ի N 694-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Զեյնալյան - ՀՀ արդարադատության նախարար
(համակարգող խորհրդի նախագահ)
Ա. Հովհաննիսյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
(համակարգող խորհրդի նախագահի տեղակալ)
Վ. Քոչարյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
(համակարգող խորհրդի քարտուղար, ծրագրի համակարգող)
Ա. Մանուկյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ
Ա. Ավանեսյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Բալյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Ա. Հովակիմյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ի. Ղափլանյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
Լ. Առաքելյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ն. Ղարիբյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Գ. Բալայան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Գ. Ղազարյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
Դ. Սարգսյան - ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ
Ա. Բաբայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
Կ. Թամազյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ա. Սեդրակյան - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար
Դ. Մելքոնյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)
Հ. Քոչարյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ա. Ղամբարյան - ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)
(հավելվածը խմբ. 22.08.18 N 1122-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան