ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
27 օգոստոսի 2018 թվականի թիվ 148-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԵՐԵՎԱՆ-2800» ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ 25 ՏԱՐԻՆ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը և 40-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2018 թվականի սեպտեմբերի 10-ից շրջանառության մեջ դնել «Երևան-2800» և «Ազգային դրամի 25 տարին» արծաթե հուշադրամները:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են սույն որոշման Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահ
Ա. Ջավադյան
2018 թ. օգոստոսի 28
Երևան
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2018 թվականի օգոստոսի 27-ի
թիվ 148-Ն որոշմամբ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Երևան-2800» արծաթե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված են Երևան քաղաքի խորհրդանշանային պատկերներից՝ զինանշանը, հատակագիծն ու քաղաքապետարանի շենքի ռելիեֆային զարդանախշը՝ կենաց ծառի տեսքով: Ստորին կենտրոնական հատվածում անվանական արժեքի մակագրությունն է` «5000 ԴՐԱՄ»: Վերին աջ կողմում «2800 YEREVAN», շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրություններն են:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի շենքի «Արգիշտի արքան և քաղաքի հիմնադիրները» մոնումենտալ քանդակից հատված (գործ՝ Ա. Հարությունյանի): Մակագրություններն են՝ «Ք.Ա. 782 BC» և «ԷՐԵԲՈՒՆԻ EREBՍNI»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 5000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 925.0
Տրամագիծը 63,0 մմ
Քաշը 168,1 գ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Քանակը 700 հատ
Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«Երևան-2800» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Ազգային դրամի 25 տարին» արծաթե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը դրամանիշերի հոլոգրաֆիկ պատկերի ֆոնին: Ստորին կենտրոնական հատվածում անվանական արժեքի մակագրությունն է` «5000 ԴՐԱՄ»: Շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է և թողարկման տարեթիվը՝ «2018»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է հայկական դրամի գրանշանը և «25 ՏԱՐԻ» գրառումը դրամանիշերի հոլոգրաֆիկ պատկերի ֆոնին: Շրջագծով «ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ 25 ՏԱՐԻՆ» և «25 YEARS ՕF NATIՕNAL CՍRRENCY» մակագրություններն են:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 5000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 925.0
Տրամագիծը 63,0 մմ
Քաշը 168,1 գ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը հարթ, համարակալված
Քանակը 300 հատ
Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«Ազգային դրամի 25 տարին» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները