Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 հոկտեմբերի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 10205410

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

14 հոկտեմբերի 2005 թ.

ք. Երևան թիվ ՔՀ-60-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասով.

Հրամայում եմ՝

1. Սահմանել Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը (հավելված 1) կցվում է։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ oրը:

Դ. Հարությունյան

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ արդարադատության նախարարի

2005 թվականի հոկտեմբերի 14-ի

թիվ ՔՀ-60-Ն հրամանով

Կ Ա Ր Գ

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարության քրեակատարողական ծառայողներին քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում (այսուհետ` կադրերի ռեզերվ) գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու հետ կապված հարաբերությունները:

2. Կադրերի ռեզերվը «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 40-րդ հոդվածի 1-ին մաuի 3-5-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատված ծառայողների հանրույթ է:

3. Կադրերի ռեզերվում գրանցումը` կադրերի ռեզերվում գրանցելու և հանելու թերթիկի համապատասխան մասի լրացումն է` համաձայն հավելված 1/1-ի:

Գրանցման թերթիկը պահվում է ծառայողի անձնական գործում:

Գրանցման թերթիկները հաշվառվում են այդ նպատակով պահվող և վարվող մատյանում:

Կադրերի ռեզերվում գրանցված ծառայողի (անձի) ցանկությամբ կարող է լրացվել և տրվել գրանցման թերթիկի օրինակ:

Կադրերի ռեզերվում գրանցվելու դեպքում քրեակատարողական ծառայողից վերցվում է ծառայողական վկայականը և նրան տրամադրվում է ռեզերվում գրանցված լինելու վերաբերյալ տեղեկանք:

(3-րդ կետը լրաց. 21.08.18 N 446-Ն)

4. Կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետի սկիզբ է համարվում Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված որևէ հիմքով զբաղեցրած պաշտոնից ազատվելուն հաջորդող օրը:

5. Կադրերի ռեզերվում գրանցումը կատարվում է Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված որևէ հիմքով քրեակատարողական ծառայողին քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կամ քրեակատարողական ծառայության պետի համապատասխան հրամանի արձակման օրվանից հնգօրյա ժամկետում:

(5-րդ կետը լրաց. 21.08.18 N 446-Ն)

6. Կադրերի ռեզերվից հանելը` կադրերի ռեզերվում գրանցելու և հանելու թերթիկի համապատասխան մասի լրացումն է` համաձայն հավելված 1/1-ի:

7. Քրեակատարողական ծառայողը կադրերի ռեզերվից հանվում է, երբ առկա է ներքոհիշյալ հիմքերից որևէ մեկը`

1) օրենքով սահմանված կարգով ծառայությունից ազատվելը,

2) քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակվելը,

3) սույն կարգի խախտմամբ կադրերի ռեզերվում գրանցվելը,

4) կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետը լրանալը:

8. Սույն կարգի 7-րդ կետի 4-րդ ենթակետով քրեակատարողական ծառայողին կադրերի ռեզերվից հանելու դեպքում անձը համարվում է քրեակատարողական ծառայությունից ազատված:

9. Սույն կարգի 7-րդ կետի 3-րդ կամ 4-րդ ենթակետով քրեակատարողական ծառայողին կադրերի ռեզերվից հանելու դեպքում քրեակատարողական ծառայության ֆինանսական հարցերով զբաղվող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը տրվում է կադրերի ռեզերվից հանելու թերթիկի օրինակ:

Հավելված 1/1

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ և ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՀԱՆԵԼՈՒ ԹԵՐԹԻԿ ԹԻՎ____

1. Ազգանունը, անունը, հայրանունը __________________________________

2. Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը _________________________________

3. Անձնագիրը ________________________________________________

(սերիան, համարը, ում կողմից է տրվել և տրման ամսաթիվը)

4. Քրեակատարողական ծառայության զբաղեցրած վերջին պաշտոնը _______________

5. Քրեակատարողական ծառայության կոչումը ____________________________

ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄ

Կադրերի ռեզերվում գրանցելու հիմքը _________________________________

Կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակաշրջանի սկիզբը` ___ __________ ___թ.,

Քրեակատարողական ծառայության պետ՝ ____________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

Կնիքի տեղը ___ _________ __թ.

ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆՈՒՄ

Կադրերի ռեզերվից հանելու հիմքը _____________________________________

Կադրերի ռեզերվից հանվել է _________________________________________

Քրեակատարողական ծառայության պետ՝ ____________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

Կնիքի տեղը ___ _________ __թ.

(հավելվածը փոփ. 21.08.18 N 446-Ն)

(հավելվածը լրաց., փոփ. 21.08.18 N 446-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։