ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 2018 թվականի N 1153-Ա
«ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 252-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով և 37-րդ հոդվածով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝
1. Հաստատել «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մարտի 29-ի «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 252-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. օգոստոսի 30
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
օգոստոսի 30-ի N 1153-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հ. Ռոստոմյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
Ա. Բալյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Ա. Հովակիմյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Գ. Սանոսյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
Լ. Առաքելյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Կիրակոսյան
- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ա. Ղուլարյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
Վ. Օհանյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղար
Ա. Կարապետյան
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գլխավոր քարտուղար
Ա. Նահապետյան
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն
Հ. Մաթևոսյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր
Հ. Խանգելդյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ
Մ. Գևորգյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության պետ
Մ. Հակոբյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության այլ պետություններում, միջազգային կազմակերպություններում, ՀՀ այլ պետական մարմիններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ
Ա. Սողոմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարածքային կառավարման վարչության պետ
Տ. Գևորգյան - ՀՀ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ
Մ. Երանոսյան - ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի կառավարման վարչության պետի խորհրդատու
Ա. Ղազարյան - Անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգության քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետական, հասարակական անվտանգության բաժնի պետ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան