ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 2018 թվականի N 1137-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների կազմում ընդգրկված՝ ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտում իրավասու մարմինների ստորաբաժանումների հատուկ-տակտիկական ուսումնավարժությանը մասնակցելու նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 6-12-ը Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պավիրակության անդամների՝ Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղման ճանապարհածախսն ու օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների կեցության հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ օգոստոսի 27
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
օգոստոսի 27 -ի N 1137-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-12-Ը ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Սարոյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության . փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ
Գ. Խաչատրյան - Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի (այսուհետ՝ ՀՆՓԱԻԿ) պետի տեղակալ-մարտական պատրաստության գծով, փ/ծ փոխգնդապետ
Ս. Բիձյան - ՀՆՓԱԻԿ 15-րդ փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ
Դ. Գևորգյան - ՀՆՓԱԻԿ 16-րդ փրկարարական ջոկատի խմբի պետ, փ/ծ կապիտան
Ա. Կարապետյան - ՀՆՓԱԻԿ 16-րդ փրկարարական ջոկատի խմբի պետ, փ/ծ լեյտենանտ
Դ. Հայրապետյան - ՀՆՓԱԻԿ 15-րդ փրկարարական ջոկատի լեռնափրկարար-դեսանտ, փ/ծ ավագ ենթասպա
Մ. Անտոնյան - ՀՆՓԱԻԿ 16-րդ փրկարարական ջոկատի լեռնափրկարար-դեսանտ, փ/ծ ավագ ենթասպա
Կ. Հովհաննիսյան - ՀՆՓԱԻԿ 17-րդ փրկարարական ջոկատի լեռնափրկարար-դեսանտ, փ/ծ ավագ ենթասպա
Ա. Հարոյան - ՀՆՓԱԻԿ 18-րդ փրկարարական ջոկատի լեռնափրկարար-դեսանտ, փ/ծ ավագ ենթասպա
Գ. Աթոյան - ՀՆՓԱԻԿ 17-րդ փրկարարական ջոկատի ընդհանուր պրոֆիլի փրկարար, փ/ծ ենթասպա
Ա. Ազարյան - ՀՆՓԱԻԿ 18-րդ փրկարարական ջոկատի ընդհանուր պրոֆիլի փրկարար, փ/ծ ենթասպա
Վ. Հովակիմյան - ՀՆՓԱԻԿ 15-րդ փրկարարական ջոկատի տեխնիկ-փրկարար, փ/ծ ենթասպա
Է. Անանյան - ՀՆՓԱԻԿ 16-րդ փրկարարական ջոկատի վարորդ-փրկարար, փ/ծ ենթասպա
Ա. Գիլոյան - ՀՆՓԱԻԿ 18-րդ փրկարարական ջոկատի վարորդ-փրկարար, փ/ծ ենթասպա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան