ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 2018 թվականի N 1167-Ա
«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի հունիսի 21-ի ՀՕ-346-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. սեպտեմբերի 3
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
սեպտեմբերի 3-ի N 1167-Ա
որոշման
Ց Ա Ն Կ
«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Միջոցառման անվանումը Պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը Իրավական ակտի
նախագիծը ներկայացնելու ժամկետը Ֆինանսական ապահովման աղբյուրը Իրավական հիմքը
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 797-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը ՀՀ պաշտպանության նախարարություն 2018 թվականի սեպտեմբերի 1-ին տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում: «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մաս
2. «Քաղաքացուն այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու որոշում կայացնելու և այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներքին գործավարությունն իրականացնելու լիազորություն ունեցող պետական կառավարման մարմիններ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն 2018 թվականի սեպտեմբերի 1-ին տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում: «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8.1-ին հոդվածի 4-րդ մաս, 4-րդ հոդվածի 1-ին մաս
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան