ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
28 օգոստոսի 2018 թ. թիվ 06-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 50-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԹԻՎ 12-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հեռուստատեսության տեխնիկական միջոցների մասին» Ձև 50-կապ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի ապրիլի 7-ի ««Հեռուստատեսության, ռադիոհեռարձակման տեխնիկական միջոցների մասին» Ձև 51-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 26-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 12-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի մարտի 1-ից:
Նախագահ՝
Ս. Մնացականյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի օգոստոսի 28-ի
թիվ 06-Ն որոշման
ՁԵՎ 50-կապ
(տարեկան)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
20 թ.
Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:
Հաշվետվության ներկայացման ժամկետը`
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 1-ը
Ներկայացնում է__________________________________________________________
(անվանումը և կազմակերպական իրավական ձևը)
Գտնվելու վայրը _____________________________________________________ I___I___I___I___I
(գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչը)
Մարզը________________________________________________________________ I____I____I
(լրացվում է ՀՀ ՎԿ կողմից)
Համայնքը / Վարչական շրջանը _________________________________________ I____I____I____I
(լրացվում է ՀՀ ՎԿ կողմից)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը _________________________________________
________________________________________________________ I____I____I____I____I____I
Պետական գրանցման (հաշվառման) համարը I___I___I___I___I___I___I___I___I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I___I___I___I___I___I___I
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I___I___I___I___I___I___I
Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________ Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
Պաշտոնական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը պաշտոնական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է վարչական կամ քրեական պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
1. Հեռուստատեսային կայանների և հաղորդակների քանակը
Տողի համարը 1 կվտ և ավելի
հզորությամբ հեռուս-տակայանները 1 կվտ-ից պակաս հզորությամբ հեռուս-տակայանները Հեռուստահաղորդակներ
1 կվտ և
ավելի
հզորութ-յամբ 1 կվտ-ից պակաս
հզորութ-յամբ այդ թվում` ծրագիր ստացող
ընդամենը որից`
բազմա-
ծրագիր ընդամենը որից` բազմա-ծրագիր ռադիո-ռելեային գծերով մալուխային մայրուղիներով եթերով արբան-յակային համա-կարգերով
Ա 1 2 3 4 5 6 7 8 9
110
2. ՀՀ բնակչության ընդգրկվածությունը հեռուստաալիքներով, %
Ցուցանիշի անվանումը Տողի համարը Հանրապետության համայնքները
Ընդամենը քաղաքային գյուղական
Ա Բ 1 2 3
Ընդամենը 210
մեկ 210.1
երկու 210.2
երեք 210.3
չորս 210.4
հինգ և ավելի 210.5
ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ
1. Ձև 50-կապ (տարեկան) ամփոփ հաշվետվությունը ներկայացնում է «Հայաստանի Հեռուստատեսային և Ռադիոհաղորդիչ Ցանց» (ՀՀՌՑ) փակ բաժնետիրական ընկերությունը, որն այդ մասին իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
2. Հաշվետվությունը լրացվում է տվյալ տարվա համար:
3. Հաշվետվության 1-ին բաժնի 1-ին սյունակում լրացվում է 1 կիլովատ և ավելի հզորությամբ հեռուստակայանների քանակն (այդ թվում` բազմածրագրային), իսկ 3-րդ սյունակում՝ 1 կիլովատից պակաս հզորությամբ հեռուստակայանների (այդ թվում` բազմածրագրային) քանակը: 5-րդ և 6-րդ սյունակներում ցույց են տրվում համապատասխանաբար՝ 1 կիլովատ և ավելի ու 1 կիլովատից պակաս հզորությամբ հեռուստահաղորդակների քանակը:
Ղեկավար __________________________ _____________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ) __________________________ _____________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«__»________20___թ.