Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 156-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

12 սեպտեմբերի 2018 թ.

ք. Երևան N 494-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 156-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով, ինչպես նաև «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ մասով.

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2015 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության «ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» մեդալի ձևը և շնորհման կարգը սահմանելու մասին» N 156-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հրամանի՝

ա. վերնագրում, NN 1, 2 և 3 Հավելվածների վերնագրերում և N 2 Հավելվածով հաստատված վկայականում «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ» բառերը փոխարինել «ՀԱՐԿԱԴԻՐ» բառով.

բ) նախաբանում, 1-ին կետում, N 3 Հավելվածի 1-ին կետում «դատական ակտերի հարկադիր» բառերը փոխարինել «հարկադիր» բառով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

Ժամանակավոր պաշտոնակատար՝ Ա. Հովհաննիսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։