ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 սեպտեմբերի 2018 թվականի N 985-Ա
ՄԻ ՇԱՐՔ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 106-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 22-ի N 310-Ն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին կազմակերպված գնման ընթացակարգերի վերաբերյալ՝ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված տեղեկությունների հրապարակումը և կնքված՝ սույն որոշման հավելվածում ներկայացված պայմանագրերի՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն հաշվառման ներկայացնելը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 1-ին կետով նախատեսված պայմանագրերն ստանալուց հետո եռօրյա ժամկետում ապահովել դրանց հաշվառումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. սեպտեմբերի 12
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
սեպտեմբերի 6-ի N 985-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ
NN
ը/կ Ծածկագիրը Պայմանագրի գումարը
(հազ. դրամ) Կնքման ամսաթիվը
1. ՀՄԱ-ԱՇՁԲ-18/1-2 6,345.5 17.05.2018 թ.
2. ՀՄԱ-ԾՁԲ-ԱԻՆ-18/2-1 8,143.9 17.05.2018 թ.
3. ՀՄԱ-ԱՇՁԲ-ԱԻՆ-18/1-1 12,322.8 17.05.2018 թ.
4. ՀՄԱ-ԾՁԲ-ԱԻՆ-18/2-2 3,879.3 17.05.2018 թ.
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան