Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 826-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

8 հունիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հունիսի 2004 թվականի N 790-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 826-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարսերի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման հաստատելու մասին» N 826-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման «ա» ենթակետում «78,1» թիվը փոխարինել «75,6» թվով.

բ) որոշման «բ» ենթակետը «1,5» թվից առաջ լրացնել «3 հեկտարը, որից` 1,5 հեկտար վարելահող,» բառերով.

գ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.

«ե) 1 հեկտար վարելահողը` հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա` գերեզմանատան համար».

դ) որոշման հավելվածը ներկայացնել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. հունիսի 7

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2002 թվականի

հունիսի 13-ի N 826-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՍԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։