Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐ ՖԻԼԻՊԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ` ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ՝ ՀՀ ՄԱՍՆԱՎՈՐ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2018 թվականի N 1235-Ա

ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐ ՖԻԼԻՊԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ` ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱՎՈՐ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

2018 թվականի օգոստոսի 18-25-ը Բելգիայի թագավոր Ֆիլիպի գլխավորությամբ` թագավորական ընտանիքի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը (180.000 դրամի սահմաններում) կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2018 թ. սեպտեմբերի 19

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։