«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հունիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հունիսի 2004 թվականի N 800-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱԳԱՐԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բագարանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 3807 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`
ա) 3797 հեկտարը, որից` 135 հեկտար վարելահող, 1443 հեկտար արոտ, 2219 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 75 հեկտար վարելահողը, 1050 հեկտար այլ հողեր` աճուրդով օտարելու համար.
բ) 4 հեկտարը, որից` 3 հեկտար վարելահող, մեկ հեկտար այլ հողեր` բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում` 3 հեկտար վարելահողը` բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու, մեկ հեկտար այլ հողեր` հասարակական կառուցապատման նպատակով օտարելու համար.
գ) 6 հեկտար այլ հողեր` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների կառուցման համար:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. հունիսի 7
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հունիսի 3-ի N 800-Ն որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱԳԱՐԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հայաստանի Հանրապետության ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱԳԱՐԱՆԻ գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա` պետական սեփականություն հանդիսացող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը եվ նպատակները
Տարեթիվը
Հողերի կատեգորիան
(նպատակային նշանակությունը)
Պայմանական նշանը
Ընդամենը
այդ թվում`
վարե-լահող
բազ-
մամյա տնկարկ-
ներ
խոտ-հարք
արոտ
այլ հողեր
20004 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ 1125,0 75,0 1050,0
Բնակավայրերի, այդ թվում` հասարակական կառուցապատման Բ 4,0 3,0 1,0
Հ 1,0 1,0
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա 6,0 6,0
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների Կ
Ջրային հողեր Ջ
Հատուկ պահպանվող տարածքներ Պ
Հատուկ նշանակության հողեր ՀՆ
Ընդամենը 1135,0 78,0 1057,0