Անցնել բովանդակությանը

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 10 ՕԳՈՍՏՈՍԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ N 2050-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

10 օգոստոսի 2018 թ. N 2050-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՀԵԼԻՈՍ ՊՈԴՈԼՈԳԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ–002396 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «Հելիոս պոդոլոգիայի կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 2018 թվականի օգոստոսի 3-ի դիմումը.

Հրամայում եմ`

1. Կասեցնել «Հելիոս պոդոլոգիայի կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2018 թվականի ապրիլի 27-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ–002396 լիցենզիայի գործողությունը մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը:

2. Առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

Ա. Թորոսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։