Անցնել բովանդակությանը

Հոդված 22. Անշարժ գույքի oտարումը հաuարակության և պետության կարիքների համար

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22. Անշարժ գույքի oտարումը հաuարակության և պետության կարիքների համար

«... [2.] Հասարակության և պետության կարիքների համար անշարժ գույքի համարժեք փոխհատուցման չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ հիմնվելով Հայաստանի Հանրապետության կառավարության և օտարման ենթակա անշարժ գույքի սեփականատիրոջ միջև բանակցությունների արդյունքի և օտարման ենթակա անշարժ գույքի սեփականատիրոջ գրավոր համաձայնության վրա:

[3.] Եթե անշարժ գույքի սեփականատերը համաձայն չէ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գույքի օտարման կամ փոխհատուցման չափի հետ, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը անշարժ գույքի օտարումը կարող է իրականացնել միայն դատական կարգով:

[4.] Մինչև դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը հասարակության և պետության կարիքների համար օտարման ենթակա անշարժ գույքի սեփականատերը պարտավոր է ձեռնպահ մնալ անշարժ գույքին վնաս հասցնելուց:

[5.] Հասարակության և պետության կարիքների համար անշարժ գույքի օտարման ընթացակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ելնելով սույն հոդվածի դրույթներից ...»:

6. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 1998 թվականի փետրվարի 27-ի որոշումը՝ Ազգային ժողովի կողմից 1995 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ հոդվածին և 28-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով

33. «Անշարժ գույքի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերի՝ inter alia, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 28-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելիս Սահմանադրական դատարանը տվել է այդ հոդվածի հետևյալ մեկնաբանությունը: Քանի որ «պետության և հասարակության կարիքներ» և «միայն բացառիկ դեպքեր» ձևակերպումները գնահատման ենթակա հասկացություններ են և առնչվում են մարդու կարևորագույն սահմանադրական իրավունքներից մեկին, Սահմանադրությամբ սահմանվում է, որ նման հիմքերով սեփականության օտարումը կարող է կատարվել միայն օրենքի հիման վրա՝ դրանով իսկ ստեղծելով անհրաժեշտ օրենսդրական երաշխիքներ: «Օրենքի հիման վրա» արտահայտությամբ պետք է նկատի ունենալ ոչ թե նորմատիվ իրավական ակտը, որը կարգավորում է օտարման կազմակերպական գործընթացն ընդհանրապես, այլ օրենք, որով իրականացվում է տվյալ սեփականության օտարումը: Հետևաբար, անձի սեփականությունը կարող է օտարվել, իսկ նրա համաձայնության բացակայության դեպքում՝ պետության կողմից սեփականության իրավունքը դադարեցվել միայն կոնկրետ անշարժ գույքի վերաբերյալ օրենք ընդունելու միջոցով, որում կհիմնավորվի օտարման բացառիկ կարևորությունն ու նշանակությունը և կնշվի, թե օտարմամբ հասարակության և պետության որ կարիքներն են բավարարվելու: Միաժամանակ, օրենքը Կառավարությանը կպարտավորեցնի համապատասխան ֆինանսատնտեսական հաշվարկի հիման վրա, շուկայական գների հաշվառմամբ, Կառավարության և օտարման ենթակա անշարժ գույքի սեփականատիրոջ միջև բանակցությունների արդյունքի ու վերջինիս գրավոր համաձայնության հիման վրա սահմանել փոխհատուցման չափը: Կառավարությունը չի կարող հասարակության և պետության կարիքների համար անշարժ գույքի օտարման այնպիսի ընթացակարգ սահմանել, որը նրան կլիազորի նման անշարժ գույքի օտարման իրավունք:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի թիվ 1151-Ն որոշումը՝ Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում կառուցապատման ծրագրերի իրականացման միջոցառումների մասին

34. Երևանում կառուցապատման ծրագրեր իրականացնելու նպատակով Կառավարությունը որոշել է հաuտատել Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական uահմանում պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամաuեր, շենքեր և շինություններ) օտարման գոտիները՝ 345 000 քմ ընդհանուր մակերեսով: Բուզանդի փողոցը ներառված է եղել նշված որոշման 2-րդ հավելվածում՝ որպես այդ օտարման գոտիներում գտնվող տարածք:

35. Երևանի քաղաքապետին հանձնարարվել է ճշտել պետության կարիքների համար վերցվող հողամասերի սահմանները և դրանք [օտարման գոտիները] գրանցել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում: Օտարման գոտիներում գտնվող անշարժ գույքի սեփականատերերը և օգտագործողները պետք է տեղեկացվեին նրանց անշարժ գույքը վերցնելու ժամկետների, ֆինանսավորման աղբյուրների և կարգի մասին: Տվյալ անշարժ գույքի գնահատման աշխատանքները պետք է կազմակերպվեին և իրականացվեին համապատասխան լիցենզավորված կազմակերպությունների միջոցով:

Բ. Բնակելի տարածության օգտագործման իրավունքի վերաբերյալ ներպետական օրենսդրության դրույթները

1. Բնակարանային օրենսգիրք (ուժի մեջ է 1983 թվականի հուլիսի 1-ից մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը)

36. 54-րդ հոդվածով սահմանվում է, որ վարձակալի ընտանիքի անդամների թվին են պատկանում վարձակալի ամուսինը, նրանց երեխաները և ծնողները: Այլ անձինք կարող են վարձակալի ընտանիքի անդամներ ճանաչվել, եթե նրանք բնակվում են վարձակալի հետ համատեղ և նրա հետ վարում են ընդհանուր տնտեuություն:

37. 120-րդ հոդվածով սահմանվում է, որ բնակելի տան uեփականատիրոջ ընտանիքի անդամները, որոնց նա բնակեցրել է իրեն պատկանող տանը, իրավունք ունեն նրա հետ համահավաuար oգտվելու տան բնակելի տարածությունից, եթե նրանց բնակեցնելիս այլ վերապահում չի եղել: Uեփականատիրոջ ընտանիքի անդամներ են ճանաչվում սույն oրենuգրքի 54-րդ հոդվածի 1-ին մաuում նշված անձինք: Բնակելի տարածության oգտագործման իրավունքն այդ անձանց համար պահպանվում է բնակելի տան uեփականատիրոջ հետ ընտանեկան հարաբերությունները դադարեցնելու դեպքում ևս:

2. Քաղաքացիական օրենսգիրք (ուժի մեջ է 1999 թվականի հունվարի 1-ից)

38. 135-րդ հոդվածով, որը վերաբերում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցմանը, սահմանվում է, որ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքներ՝ ներառյալ օգտագործման իրավունքը, ենթակա են պետական գրանցման:

39. Քաղաքացիական օրենսգրքի 14-րդ գլուխը, որը վերնագրված է «Բնակելի տարածության սեփականության իրավունք և այլ գույքային իրավունքներ», պարունակում է բնակելի տարածության օգտագործման իրավունքի վերաբերյալ հատուկ դրույթներ, որոնք տվյալ ժամանակահատվածում ունեին հետևյալ բովանդակությունը.

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։