Հոդված 100
Հոդված 100
«Սահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով' 1) որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության որոշումների համապատասխանությունը Սահմանադրությանը: ...»
2. «Իրավական ակտերի մասին» օրենք (ուժի մեջ է 2002 թվականի մայիսի 31-ից)
24. «Իրավական ակտերի մասին» օրենքը սահմանում է Հայաստանի իրավական ակտերի տեսակները և աստիճանակարգումը: Տվյալ ժամանակահատվածում գործող Օրենքի համապատասխան դրույթներն ունեն հետևյալ բովանդակությունը:
25. 4-րդ հոդվածով թվարկվում են Հայաստանում ընդունված իրավական ակտերը, որոնք, inter alia, ներառում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի օրենքները և Կառավարության որոշումները:
26. 8-րդ հոդվածով սահմանվում է, որ Սահմանադրությունն ամրագրում է Հայաստանի տարածքում իրավական կարգավորման սկզբունքները և համարվում է Հայաստանի օրենսդրության իրավական հիմքը: Այն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն: Օրենքներն ու իրավական այլ ակտեր ընդունվում են Սահմանադրության հիման վրա կամ ի կատարումն դրա և չպետք է հակասեն դրան:
27. 9-րդ հոդվածով սահմանվում է, որ օրենքները կարգավորում են առավել կարևոր, բնորոշ և կայուն հասարակական հարաբերություններն ու ընդունվում են Սահմանադրությանը համապատասխան՝ հանրաքվեի միջոցով կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից: Դրանք չպետք է հակասեն Սահմանադրությանը, գործող օրենքներին և սահմանադրական դատարանի որոշումներին:
28. 14-րդ հոդվածով սահմանվում է, որ Կառավարությունն ընդունում է որոշումներ Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում: Կառավարության որոշումները չպետք է հակասեն Սահմանադրությանը, օրենքներին և սահմանադրական դատարանի որոշումներին: Դրանցով կարգավորման է ենթակա օրենքով չկարգավորված ցանկացած հարաբերություն, եթե այդ հարաբերությունը Սահմանադրությամբ, օրենքով կամ Հայաստանի Նախագահի հրամանագրով ու կարգադրությամբ չպետք է կարգավորվի իրավական այլ ակտերով:
3. «Սահմանադրական դատարանի մասին» օրենք (ուժի մեջ է 1995 թվականի դեկտեմբերի 8-ից մինչև 2006 թվականի հուլիսի 1-ը)
29. «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 64-րդ հոդվածով սահմանվում է, որ Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են, վերանայման ենթակա չեն: Դրանք ուժի մեջ են մտնում հրապարակման պահից և պարտադիր են կատարման Հանրապետության տարածքում:
4. Քաղաքացիական օրենսգիրք (ուժի մեջ է 1999 թվականի հունվարի 1-ից) և Հողային օրենսգիրք (ուժի մեջ է 2001 թվականի հունիսի 15-ից)
30. Տվյալ ժամանակահատվածում գործող Քաղաքացիական օրենսգրքի 218-221-րդ հոդվածներով և Հողային օրենսգրքի 104-րդ և 108-րդ հոդվածներով սահմանվում են համայնքի և պետության կարիքների համար հողամասեր վերցնելու պայմանները:
31. Քաղաքացիական օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանվում է, որ այն դեպքերում, երբ պետության կամ համայնքի կարիքների համար հողամասը վերցնելն անհնար է՝ առանց դրա վրա գտնվող շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու, պետությունն այդ գույքը կարող է վերցնել սեփականատիրոջից՝ դրա գինը հատուցելու միջոցով:
5. «Անշարժ գույքի մասին» օրենք (ուժի մեջ է 1996 թվականի հունվարի 25-ից մինչև 1999 թվականի հունվարի 1-ը)
32. «Անշարժ գույքի մասին» օրենքի այն դրույթները, որոնց Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննվել է Սահմանադրական դատարանի կողմից 1998 թվականի փետրվարի 27-ին (տե՛ս ստորև՝ 33-րդ պարբերությունը), ունեն հետևյալ բովանդակությունը.