ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2018 թվականի N 1293-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1257-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Համաշխարհային բանկի վարկային ֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի կառավարման կոմիտե և աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 1257-Ա որոշումը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. հոկտեմբերի 1
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
հոկտեմբերի 1-ի N 1293-Ա
որոշման
«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Ստեղծել Համաշխարհային բանկի վարկային ֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի կառավարման կոմիտե և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:
2. Ծրագրի կառավարման կոմիտեն ընդգրկում է ծրագրի հիմնական շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին` պատասխանատու լինելով միջգերատեսչական համակարգման ապահովման, ռազմավարական որոշումների կայացման, ներդրումային ենթածրագրերի հաստատման և ծրագրի իրականացման ընդհանուր վերահսկողության ապահովման համար:
3. Ծրագրի նախապատրաստման և իրականացման ընթացքում շահառու գերատեսչությունների համագործակցությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև ծրագրի կառավարման կոմիտեին մասնագիտական բնույթի առաջարկություններ ներկայացնելու համար ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի՝ ընդգրկելով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա քաղաքաշինության կոմիտեի, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, «Բիզնես Արմենիա» հիմնադրամի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչների և, անհրաժեշտության դեպքում, հրավիրված` ծրագրում ընդգրկված համայնքների (ՏԻՄ-երի կողմից լիազորված անձինք, համաձայնությամբ) տեխնիկական ներկայացուցիչներին: Աշխատանքային խմբի ղեկավար է հանդիսանում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահը, իսկ աշխատանքային խմբի քարտուղար՝ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի զբոսաշրջային արդյունքի զարգացման բաժնի ղեկավարը:
Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2016 թ.
դեկտեմբերի 29-ի N 1257-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ
Տ․ Ավինյան - ՀՀ փոխվարչապետ՝ ի պաշտոնե (նախագահ)
Ա․ Մինասյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար՝ ի պաշտոնե (անդամ)
Ս․ Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար՝ ի պաշտոնե (անդամ)
Լ․ Մակունց - ՀՀ մշակույթի նախարար՝ ի պաշտոնե (անդամ)
Է․ Գրիգորյան - ՀՀ բնապահպանության նախարար՝ ի պաշտոնե (անդամ)
Ա. Հակոբյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար՝ ի պաշտոնե (անդամ)
Ա. Հայրապետյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ` ի պաշտոնե (անդամ)
Ա. Էլոյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ՝ ի պաշտոնե (անդամ)
Հ․ Գրիգորյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ՝ ի պաշտոնե (անդամ)
Ա․ Կիրակոսյան - Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն՝ ի պաշտոնե (անդամ, համաձայնությամբ)
Ա. Ա. Ավակյան - «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն՝ ի պաշտոնե (անդամ, համաձայնությամբ)
Ա․ Խզմալյան - Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն՝ ի պաշտոնե (անդամ, համաձայնությամբ):
Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2016 թ.
դեկտեմբերի 29-ի N 1257-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Հ. Գրիգորյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ (աշխատանքային խմբի ղեկավար)
Տ. Գալստյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Ա. Հախումյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Խզմալյան - Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ
Լ. Հարությունյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ
Ն. Ավետյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարածքային ներդրումային քաղաքականության և ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ
Լ. Ավետիսյան - ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության պետ
Մ. Գրիգորյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջության քաղաքականության վարչության պետ
Բ. Մանուկյան - «Բիզնես Արմենիա» հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի մասնագետ (համաձայնությամբ)
Թ. Շահբազյան - Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի համակարգող (համաձայնությամբ)
Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Մանասյան - Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի զբոսաշրջային արդյունքի զարգացման բաժնի ղեկավար (աշխատանքային խմբի քարտուղար):»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան