ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2018 թվականի N 1282-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1373-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի նոյեմբերի 27-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1373-Ա որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. հոկտեմբերի 1
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
հոկտեմբերի 1-ի N 1282-Ա
որոշման
«Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2017 թ.
նոյեմբերի 27-ի N 1373-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ «ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ» ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՐՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Բաբայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Կ. Փոլադյան - ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)
Ա. Հովհաննիսյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Ի. Ղափլանյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Ուդումյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Գ. Բաղրամյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ
Դ. Գևորգյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ
Ա. Պողոսյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Զ. Մաթևոսյան - ՀՀ փոխվարչապետի խորհրդական
Ա. Գրիգորյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական
Ն. Գրիգորյան - ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
Ա. Մանուկյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Հախումյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
Ս. Պիպոյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության սոցիալ-տնտեսական քաղաքականության բաժնի պետ (համաձայնությամբ)
Մ. Սողոմոնյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Ա. Ավակյան - Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Հարությունյան - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան