ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 27 սեպտեմբերի 2018 թվականի N 1022-Լ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) երեխայի իրավունքների պաշտպանության 2019 թվականի տարեկան ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) երեխայի իրավունքների պաշտպանության 2019 թվականի տարեկան ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանված կարգով երեխայի իրավունքների պաշտպանության 2019 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. հոկտեմբերի 1
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2018 թվականի
սեպտեմբերի 27-ի N 1022-Լ որոշման
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2018 թվականի
սեպտեմբերի 27-ի N 1022-Լ որոշման