ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հոկտեմբերի 2018 թվականի N 191-Ա
«ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» Հայաստանի Հանրապետության ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԹԱԿԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ «ՓՈԽԳՈՐԾԵԼԻՈՒԹՅԱՆ» ՀԱՐԹԱԿԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «ԵՄ-ը Հայաստանի թվային օրակարգի համար» ծրագիրը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը՝
Հաստատել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի հարթակի լրամշակման և պետական կառավարման մարմինների միջև «փոխգործելիության» հարթակի ներդրման հանձնաժողովի անհատական կազմը՝
Տ. Ավինյան - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Հ. Արշակյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Ս. Քրմոյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Ավանեսյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
Մ. Փաշայան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Տ. Ճորոխյան - «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն
Լ. Ավետիսյան - «Էլեկտրոնային կառավարման, ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար
Դ. Սարգսյան - Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ծրագրի ղեկավար
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱՎԻՆՅԱՆ
2018 թ. հոկտեմբերի 4
Երևան