Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

19 հունիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հունիսի 2004 թվականի N 856-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի «Գյումրիի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Ամասիայի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Աշոցքի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Անիի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Արթիկի անասնաբուժական սպասարկման կենտրոն» և «Ախուրյանի անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպելու մասին» N 141-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետում «վերակազմավորման» բառը փոխարինել «միաձուլման» բառով.

բ) որոշման 5-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` «Գյումրիի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Ամասիայի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Աշոցքի անասնաբուժական սպասարկման կենտրոն» և «Անիի անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալները նվազեցվում են համապատասխանաբար 15, 60, 20, 55 տոկոսներով».

գ) ուժը կորցրած ճանաչել որոշման 5-րդ կետի «բ» ենթակետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. հունիսի 14

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։