Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 85-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

1 հոկտեմբերի 2018 թ.

քաղ. Երևան N 516-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 85-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2013 թվականի մայիսի 13-ի «Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու կարգը, պետական միասնական գրանցամատյանից տրամադրվող քաղվածքների ձևերը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 17-ի N 168-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 85-Ն հրամանով հաստատված N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1 կետով.

«3.1 Օտարերկրյա իրավաբանական անձի ռեդոմիցիլացված լինելու դեպքում տրվող քաղվածքը, ի լրումն սույն հրամանի NN 4-13 Հավելվածներում թվարկված տեղեկությունների, բովանդակում է ռեդոմիցիլացման մասին հետևյալ տեղեկությունները.

1) օտարերկրյա պետությունում գրանցման համարը,

2) օտարերկրյա պետությունում գրանցման ամսաթիվը,

3) օտարերկրյա պետության գրանցումից դուրս գալու ամսաթիվը,

4) օտարերկրյա իրավաբանական անձի և այդ անձի կողմից իրականացվող գործունեության տեսակների դասակարգման, կոդավորման մասին տվյալներ՝ առկայության դեպքում,

5) օտարերկրյա իրավաբանական անձի հարկ վճարողի և սոցիալական վճարների պարտավորվածությամբ ծանրաբեռնվածության վերաբերյալ տվյալներ՝ առկայության դեպքում:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

Ա. Զեյնալյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։