Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՄԱՐՏԻՐՈՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԿԵՆԴԱՆԻ ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐԻ» ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ «ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հոկտեմբերի 2018 թվականի N 247-Ա

«ՄԱՐՏԻՐՈՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԿԵՆԴԱՆԻ ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐԻ» ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ «ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Մարտիրոս» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, Վայոց ձորի մարզ, քաղ. Վայք, Ջերմուկի խճուղի, տուն 3, ՀՎՀՀ-ն` 09103503) իրականացվող` 162,972 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժեքով «Գործընկերություն հանուն կենդանի լանդշաֆտների» նախագծի համատեքստում «Բնության պահպանության միջոցառումներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Մարտիրոս» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված ավտոմեքենան («UAZ Pickup» մակնիշի, 2018 թվականի արտադրության, նույնականացման համարը՝ XTT236320J1020345, 685,545.76 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, «ԵՏՄ» բեռ) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:

3. «Մարտիրոս» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

աՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

2018 թ. հոկտեմբերի 15

Երևան

Հավելված

ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ.

հոկտեմբերի 15-ի N 247-Ա որոշման

«Գ ո ր ծ ը ն կ ե ր ու թ յ ու ն հ ա ն ու ն կ ե ն դ ա ն ի լ ա ն դ շ ա ֆ տ ն ե ր ի»

ն ա խ ա գ ծ ի հ ա մ ա տ ե ք ս տ ու մ «բ ն ու թ յ ա ն

պ ա հ պ ա ն ու թ յ ա ն մ ի ջ ո ց ա ռ ու մ ն ե ր»

Ծ Ր Ա Գ Ի Ր

1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակը՝ «Պահպանել և բարելավել արժեքավոր վայրի կենդանիների (բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի, գորշ արջի և կովկասյան ընձառյուծի) ապրելավայրերը և ապահովել տնտեսապես կայուն հողօգտագործումը Զառիթափ համայնքի «Զառիթափ» համայնքային բնապահպանական տարածքում Հայաստանում Հարավ-արևելյան Փոքր Կովկասի էկոլոգիական միջանցքի շրջանակներում:»

Ծրագրի շրջանակներում

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերից, տուրքերից և պարտադիր վճարների գծով արտոնություններից

3. Բարեգործը Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղ

Հասցե՝ Պռոշյան 11/1, ք. Երևան 0019, Հայաստան

ՀՎՀՀ՝ 00861992

4. Ծրագիրը կատարողը «Մարտիրոս» բարեգործական հիմնադրամ

Հասցե՝ Ջերմուկի խճուղի, տուն 3, ք․ Վայք, Վայոց ձորի մարզ, Հայաստան

ՀՎՀՀ՝ 09103503

Հեռ․ 091-56-87-75

Էլ․ հասցե՝ martirosfoundation@gmail.com

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը ՀՀ Վայոց ձոր մարզի Զառիթափ խոշորացված համայնքի Արտավան և Սարավան բնակավայրերի տարածք, բնագավառը՝ բնապահպանություն

6. Ծրագրի բյուջեն Ծրագրի բյուջե – 162,972 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ

Գումարը փոխանցվում է միանվագ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ հատուկ ծրագրի իրականացման համար բացված 1150008992252280 Եվրոյով հաշվեհամարին։

Ծրագրի բյուջեի բաշխումը ըստ իրականացման տարիների․

1-ին տարի (01.06.2018 – 31.12.2018) – 38198 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ։

2-րդ տարի (01.01.2019 – 31.12.2019) – 19196 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ։

3-րդ տարի (01.01.2020 – 31.12.2020) – 19196 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ։

4-րդ տարի (01.01.2021 – 31.12.2021) – 19196 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ։

5-րդ տարի (01.01.2022 – 31.12.2022) – 19196 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ։

6-րդ տարի (01.01.2023 – 31.12.2023) – 19196 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ։

7-րդ տարի (01.01.2024 – 31.12.2024) – 19196 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ։

8-րդ տարի (01.01.2025 – 01.06.2025) – 9598 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ։

7. Բարեգործություն ստացողը ՀՀ Վայոց ձոր մարզի Զառիթափ խոշորացված համայնքը, համայնքի Արտավան և Սարավան բնակավայրերի բնակչությունը, համայնքային բնապահպանական տարածքի կենդանական աշխարհի՝ ՀՀ և միջազգային կարմիր գրքերում ընդգրկված կենդանիների 4 տեսակները։

8. Ծրագրի իրականացման տևողությունը 01.06.2018 – 01.06.2025

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի բաղադրիչների գործողությունները Ժամկետներ Արժույթ

(Եվրո) Մեկնաբանություն

Ծրագրի նախապատրաստական փուլ

1. Ծրագրային գործողությունների իրականացման համար անհրաժեշտ գույքի և սարքավորումների գնում: 01.06.2018-31.12.2018 26000 ակնկալվում է հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարումից մասնակի ազատում

2. Չնախատեսված ծախսերի համար կետ 1-ում նշված գումարի 10%-ի չափով գումար 01.06.2018-01.07.2018 2600

Ծրագրի իրականացման փուլ

3. Ծրագրային գործողությունների իրականացման համար Զառիթափ խոշորացված համայնքից վարձակալված հողատարածքների վարձավճարներ

Տարեկան վարձակալական վճարը կազմում է 527 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ։

Վճարումը կատարվում է տարեկան մեկ անգամ։ 01.06.2018

15.01.2019

15.01.2020

15.01.2021

15.01.2022

15.01.2023

15.01.2024 527

527

527

527

527

527

527

Ընդամենը՝ 3689 հարկազատման անհրաժեշտություն չկա

4. Զառիթափ խոշորացված համայնքի համայնքապետարանի հետ համատեղ իրականացվող զարգացման ծրագիր՝ շահառու բնակավայրերում

Մեկ ծրագրի արժեքը կազմում է 5229 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ։ Տարեկան իրականացվում է մեկ ծրագիր։ 01.07.2018

01.02.2019

01.02.2020

01.02.2021

01.02.2022

01.02.2023

01.02.2024 5229

5229

5229

5229

5229

5229

5229

Ընդամենը՝ 36603 հարկազատման անհրաժեշտություն չկա

5. Կենսաբազմազանության մոնիտորինգի և ֆոտոթակարդներով վայրի կենդանիների դիտարկման իրականացում:

Ծրագրի իրականացման համար հաստատված է հետևյալ հաստիքացուցակը՝ ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածի համար․

1 Ծրագրի համակարգող – ամսական 300 Եվրո, տարեկան 3600

1 Հաշվապահ – ամսական 120 Եվրո, տարեկան 1440

2 խնամակալ – ամսական 200 Եվրո 1 հաստիքին, տարեկան 2400, տարեկան բոլոր խնամակալները՝ 4800 Եվրո։ 01.06.2018-31.12.2018

01.01.2019-31.12.2019

01.01.2020-31.12.2020

01.01.2021-31.12.2021

01.01.2022-31.12.2022

01.01.2023-31.12.2023

01.01.2024-31.12.2024

01.01.2025-01.06.2025 4920

9840

9840

9840

9840

9840

9840

4920

Ընդամենը՝ 68880 հարկազատման անհրաժեշտություն չկա

6. Ծրագրային գործողություններն իրականացնելու համար անհրաժեշտ վառելիքի գնում՝ ամսական 200 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ հաշվարկով՝ ծրագրի ողջ տևողության համար 01.06.2018-31.12.2018

01.01.2019-31.12.2019

01.01.2020-31.12.2020

01.01.2021-31.12.2021

01.01.2022-31.12.2022

01.01.2023-31.12.2023

01.01.2024-31.12.2024

01.01.2025-01.06.2025 1200

2400

2400

2400

2400

2400

2400

1200

Ընդամենը՝ 16800 ակնկալվում է հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարումից ազատում

7. Ավտոմեքենաների սպասարկման վճարներ (պահեստամասեր և սպասարկում)՝ ամսական 100 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ հաշվարկով՝ ծրագրի ողջ տևողության համար։ 01.06.2018-31.12.2018

01.01.2019-31.12.2019

01.01.2020-31.12.2020

01.01.2021-31.12.2021

01.01.2022-31.12.2022

01.01.2023-31.12.2023

01.01.2024-31.12.2024

01.01.2025-01.06.2025 600

1200

1200

1200

1200

1200

1200

600

Ընդամենը՝ 8400 ակնկալվում է հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարումից ազատում

Ընդամենը 162972

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Գործարքներ, որոնք ներկայացվելու են հարկազատման Ժամկետներ Արժույթ

(Եվրո) Մեկնաբանություն

1. Ծրագրային գործողություններն իրականացնելու համար անհրաժեշտ վառելիքի գնում՝ ամսական 200 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ հաշվարկով՝ ծրագրի ողջ տևողության համար 01.06.2018-31.12.2018

01.01.2019-31.12.2019

01.01.2020-31.12.2020

01.01.2021-31.12.2021

01.01.2022-31.12.2022

01.01.2023-31.12.2023

01.01.2024-31.12.2024

01.01.2025-01.06.2025 1200

2400

2400

2400

2400

2400

2400

1200

Ընդամենը՝ 16800 ակնկալվում է հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարումից ազատում

2. Ավտոմեքենաների սպասարկման վճարներ (պահեստամասեր և սպասարկում)՝ ամսական 100 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ հաշվարկով՝ ծրագրի ողջ տևողության համար։ 01.06.2018-31.12.2018

01.01.2019-31.12.2019

01.01.2020-31.12.2020

01.01.2021-31.12.2021

01.01.2022-31.12.2022

01.01.2023-31.12.2023

01.01.2024-31.12.2024

01.01.2025-01.06.2025 600

1200

1200

1200

1200

1200

1200

600

Ընդամենը՝ 8400 ակնկալվում է հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարումից ազատում

3. Ծրագրային գործողություններն իրականացնելու համար մեքենայի ներմուծում, կամ ձեռքբերում․

Ավտոմեքենա սեդան 1 հատ։ Գնվելու է ՀՀ-ում՝ երկրորդային շուկայից։ Ընտրվելու է գին/վիճակ/արտադրության տարեթիվ գործոնների համադրության վերլուծության հիման վրա։ Ավտոմեքենան ծառայելու է ծրագրային անձնակազմին որպես փոխադրամիջոց՝ ծրագրային գործողությունները իրականացնելու և ծրագրի իրականացման վերահսկողությունն ապահովելու համար։ Ծրագրի ավարտից հետո (31.12.2024) ավտոմեքենան շարունակվելու է շահագործվել «Մարտիրոս» բարեգործական հիմնադրամի կողմից՝ իր կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացմանն ուղղված գործողություններն իրականացնելու նպատակով։ 01.06.2018-01.10.2018 7000 հարկազատման անհրաժեշտություն չկա

4. Ծրագրային գործողություններն իրականացնելու համար մեքենայի ներմուծում կամ ձեռքբերում

УАЗ Патриот Пикап՝ 1 հատ։ Ներմուծվելու է ՌԴ-ից։ Ավտոմեքենան ծառայելու է խնամակալների համար որպես փոխադրամիջոց՝ համայնքային բնապահպանական տարածքները վերահսկելու համար։ Ծրագրի ավարտից հետո (31.12.2024) ավտոմեքենան փոխանցվելու է Զառիթափ խոշորացված համայնքին։ 01.06.2018-01.11.2018 9000 ակնկալվում է հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարումից ազատում

5. Կենսաբազմազանության մոնիտորինգի և վայրի կենդանիների դիտարկման համար ծուղակային տեսախցիկների ձեռքբերում: (10 հատ) 01.06.2018-31.12.2018 1500 հարկազատման անհրաժեշտություն չկա

6. Կենսաբազմազանության մոնիտորինգի և վայրի կենդանիների դիտարկման համար հեռադիտակների ձեռքբերում: (2 հատ) 01.06.2018-31.12.2018 400 հարկազատման անհրաժեշտություն չկա

7. Կենսաբազմազանության մոնիտորինգի և վայրի կենդանիների դիտարկման համար ֆոտոխցիկների ձեռքբերում: (2 հատ) 01.06.2018-31.12.2018 800 հարկազատման անհրաժեշտություն չկա

8. Կենսաբազմազանության մոնիտորինգի և վայրի կենդանիների դիտարկման համար հատուկ համազգեստների ձեռքբերում: (2 հատ) 01.06.2018-31.12.2018 400 հարկազատման անհրաժեշտություն չկա

9. Համայնքային բնապահպանական տարածքների նշանավորման և այնտեղ մուտք գործելու սահմանափակումներ ապահովելու նպատակով արգելափակոցների և նախազգուշացնող նշանների/վահանակների ձեռքբերում և տեղադրում։ (3 հատ արգելափակոց, 3 նախազգուշացնող նշան) 01.06.2018-31.12.2018 1400 հարկազատման անհրաժեշտություն չկա

10. Գրասենյակային գույքի և սարքավորումների ձեռքբերում 01.06.2018-31.12.2018 4500 հարկազատման անհրաժեշտություն չկա

11. Չնախատեսված ծախսեր 01.06.2018-31.12.2018 2600 հարկազատման անհրաժեշտություն չկա

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Նկարագիր Ժամկետներ Արժույթ

(Եվրո)

1. Մեքենաների շահագործման ծախսեր 01.06.2018-31.12.2018

01.01.2019-31.12.2019

01.01.2020-31.12.2020

01.01.2021-31.12.2021

01.01.2022-31.12.2022

01.01.2023-31.12.2023

01.01.2024-31.12.2024

01.01.2025-01.06.2025 600

1200

1200

1200

1200

1200

1200

600

Ընդամենը՝ 8400

2. Վառելիքի գնման ծախսեր 01.06.2018-31.12.2018

01.01.2019-31.12.2019

01.01.2020-31.12.2020

01.01.2021-31.12.2021

01.01.2022-31.12.2022

01.01.2023-31.12.2023

01.01.2024-31.12.2024

01.01.2025-01.06.2025 1200

2400

2400

2400

2400

2400

2400

1200

Ընդամենը՝ 16800

3. Գրասենյակային գույքի և սարքավորումների ձեռքբերում 01.06.2018-01.07.2018 4500

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Ծրագիրը իրականացվելու է Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի, Զառիթափ խոշորացված համայնքի, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի, ՀՀ բնապահպանության նախարարության, այլ տեղական, մարզային և հանրապետական պետական և հասարակական մարմինների հետ համագործակցությամբ։

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը - ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազոր մարմնին,

- Տեխնիկական հաշվետվություն ԲՀՀ-ին՝ տարին մեկ անգամ,

- Ֆինանսական հաշվետվություն ԲՀՀ-ին՝ տարին երկու անգամ,

- Գործառնական հաշվետվություններ ԲՀՀ-ին՝ ամսական,

- Ծրագրի ավարտից հետո ներքին և արտաքին աուդիտ:

Հայաստանի Հանրապետության

աՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։