ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հոկտեմբերի 2018 թվականի N 249-Ա
«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՈՏԱՅՔ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Հ. Քոչարի 8, բն. 18-19, ՀՎՀՀ՝ 03517269) իրականացվող` 218,683,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Կոտայք» մասնաճյուղի նորարարական վերակազմավորման ծրագրի շրջանակներում վերանորոգում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
աՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ Ա. ՄԻՐԶՈՅԱՆ
2018 թ. հոկտեմբերի 15
Երևան
Հավելված
ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ.
հոկտեմբերի 15-ի N 249-Ա որոշման
«ՍՕՍ-մանկական գյուղեր» ՀԲՀ-ի ծրագրային քաղաքականության իրականացման «Կոտայք» մասնաճյուղի նորարարական վերակազմավորման ծրագրի շրջանակներում վերանորոգման
Ծ Ր Ա Գ Ի Ր
1. Ծրագրի նպատակը Հիմնովին վերանորոգել «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ծրագրային քաղաքականության իրականացման «Կոտայք» մասնաճյուղը և վերակազմակերպել Երիտասարդական տունը որպես ազգային գրասենյակ:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների օրենքներով նախատեսվող արտոնություններից:
3. Բարեգործը Ծրագրի ֆինանսական աղբյուր է հանդիսանում «ՍՕՍ Մանկական Գյուղեր» Ֆրանսիան:
4. Ծրագրի կատարողը «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ /հասցե` ք. Երևան, Հ. Քոչարի 8, բն. 18-19 ՀՎՀՀ 03517269/:
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Ծրագիրն իրականացվելու է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ծրագրային քաղաքականության իրականացման «Կոտայք» մասնաճյուղում /ՀՀ, Կոտայքի Մարզ, գյուղ Կոտայք, Հերման Գմայների փողոց 1/ և Երիտասարդական տանը /ՀՀ, ք. Երևան, Երզնկյան 79/:
Շինարարական բնագավառ:
6. Ծրագրի բյուջեն 218 683 000 ՀՀ դրամ, առանց ԱԱՀ
7. Բարեգործություն ստացողը «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ
8. Ծրագրի իրականացման տևողությունը Ծրագիրն իրականացվելու է 01.08.2018 – 01.05.2019 թվականների ընթացքում:
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1. Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է կատարել «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ծրագրային քաղաքանության իրականացման «Կոտայք» մասնաճյուղի վերանորոգման աշխատանքներ, որի համար նախատեսված գումարը կազմում է 207 143 000 ՀՀ դրամ:
2. Կազմակերպական ծախսերը 01.08.2018 – 01.05.2019թթ. համար կազմում է մոտ 11 540 000 ՀՀ դրամ
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1. Շինարարական ծախսեր` 142 190 400 ՀՀ դրամ
2. «Կոտայք» մ/ճ-ի տարածքի բարելավում` 15 907 600 ՀՀ դրամ
3. Կահույքի ձեռքբերում` 41 688 500 ՀՀ դրամ
4. Սարքավորումների ձեռքբերում` 7 356 500 ՀՀ դրամ
5. Երիտասարդական տան վերանորոգման ծախսեր` 5 060 000 ՀՀ դրամ
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսերը 01.08.2018 – 01.05.2019 թվականների համար կազմում են մոտ 11 540 000 ՀՀ դրամ, որը համապատասխանաբար կազմում է բյուջեի 5,3 տոկոսը:
Այդ թվում`
1. Ճարտարապետական և ինժեներական գործերի դիմաց աշխատավարձեր` 6 480 000 ՀՀ դրամ:
2. Երիտասարդական տան վերաձևակերպում Ազգային գրասենյակի` 5 060 000 ՀՀ դրամ:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Նախատեսված չէ
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է ՀՀ օրենքով սահմանված կարգով` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից:
ՀՀ կառավարության 2003թ. հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
աՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ Ա. ՄԻՐԶՈՅԱՆ