Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

26 հունիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունիսի 2004 թվականի N 897-Ն

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարության միջև «Երևան քաղաքի ճանապարհների վերանորոգման համար սարքավորումների մասին» ճապոնական դրամաշնորհի մասին» դրամաշնորհ-համաձայնագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 597-Ն որոշման հիման վրա Երևանի քաղաքապետի կողմից կնքված «Հավատարմագրային կառավարման մասին» պայմանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Երևանի քաղաքապետի առաջարկության դեպքում համաձայնել Երևանի քաղաքապետարանի և «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված` հավատարմագրային կառավարման պայմանագրի գործողության ժամկետին համապատասխան «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության միջև 2003 թվականի հունիսի 25-ին կնքված N ԱՇՁԲ-03/50 պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգման հետ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. հունիսի 18

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։