Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հոկտեմբերի 2018 թվականի N 1191-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ Երևան քաղաքի Մոլդովական 29/4 և 29/5 հասցեներում գտնվող հանրակացարանային մասնաշենքերի նկուղային և առաջին հարկերում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից փաստացի զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում որոշման հավելվածում ներառված անձանց հետ կնքել բնակարանների նվիրատվության պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման նվիրառուների միջոցների հաշվին:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանների զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի, ինչպես նաև շենքի՝ ընդհանուր օգտագործման համարվող տարածքների նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է բնակարանների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան

2018 թ. հոկտեմբերի 26

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

հոկտեմբերի 25-ի N 1191-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՈԼԴՈՎԱԿԱՆ 29/4 ԵՎ 29/5 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԵՐԻ ՆԿՈՒՂԱՅԻՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՀԱՐԿԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ԶԲԱՂԵՑՎԱԾ՝ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

N/N Բնակիչների անունը, ազգանունը, հայրանունը Բնակիչների անձնագրային տվյալները Նվիրվող գույքի գտնվելու վայրը Գույքի մակերեսը (քառ. մետր)

1. Բարոյան Սիլվարդ Սուրենի AR0612655, տրված 02.03.2018 թ. 039-ի կողմից Քաղ. Երևան,

Նոր Նորք, Մոլդովական 29/4 շենք, բնակարան 1/7 51.5

Խաչատրյան Ալբերտ Սասունի ID009935354, տրված 16.02.2018 թ. 039-ի կողմից

2. Ալեքսանյան Սվետլանա Գուրգենի AK0316426, տրված 11.06.2009 թ. 005-ի կողմից Քաղ. Երևան,

Նոր Նորք, Մոլդովական 29/5 շենք, բնակարան 1/7 50.5

Ափոյան Վիկտոր Սարգսի AK0615716, տրված 10.09.2010 թ. 005-ի կողմից

Ալեքսանյան Արթուր Արարատի ID003844727, տրված 30.01.2015 թ. 005-ի կողմից

Ալեքսանյան Ռոբերտ Արարատի AP0532881, տրված 27.09.2016 թ. 005-ի կողմից

Ալեքսանյան Արարատ Աշոտի BA0040342, տրված 01.11.2013 թ. 006-ի կողմից

Ալեքսանյան Մարինե Արարատի ծ/վ ԱԱ N249263, տրված 20.05.2008 թ.

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։