ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հոկտեմբերի 2018 թվականի N 1208-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 707-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» N 707-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) N 1 հավելվածի առաջին աղյուսակը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածիուղղ..
2) N 2 հավելվածի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« Չափերը` հատով
NN
ը/կ Անվանումը մանր՝
մինչև…… ներառյալ (անկախ վեգետացիոն շրջանից) զգալի….-ից մինչև ներառյալ
(անկախ վեգետացիոն շրջանից) խոշոր….ից մինչև ներառյալ
(անկախ վեգետացիոն շրջանից) առանձնապես
խոշոր՝
ավելի քան (անկախ վեգետացիոն շրջանից)
1. Երկնագույն լոտոս (Nymphea caerulea տեսակի բույս) 5 6-9 10-50 50
2. Էֆեդրա (Ephedra L խմբի բույս) 5 6-9 10-100 100
3. Կատ (Catha տեսակի բույս) 1 2-3 4-30 30
4. Կոկա (Erythroxylon խմբի ցանկացած տեսակի բույս) 1 2-4 5-20 20
5. Կանեփ (Canabis խմբի բույս) 5 6-9 10-100 100
6. Հավայան վարդ (Argyreia nervosa տեսակի բույս) 5 6-10 11-50 50
7. Մեսկալին պարունակող կակտուս (Lopohphora williamsii տեսակի բույս), ինչպես նաև մեսկալին պարունակող այլ կակտուսներ 1 2-5 6-10 10
8. Պսիլոցիբին և (կամ) պսիլոցին պարունակող ցանկացած տեսակի սնկեր 10 11-20 21-200 200
9. Քնաբեր կակաչ (Papaver somniferum L. տեսակի բույս) և ափիոնի շարքի թմրալկալոիդներ պարունակող կակաչի մյուս տեսակները 5 6-10 11-200 200
10. Եղեսպակ կանխագուշակողների (Salvia Divinorum տեսակի բույս) 1 2-10 11-50 50
11. Միտրագինա գեղեցիկ (Mitragyna speciosa) 1 2-4 5-25 25
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2018 թ. հոկտեմբերի 27
Երևան
Հավելվածուղղ.
ՀՀ կառավարության 2018 թվականի
հոկտեմբերի 25-ի N 1208-Ն որոշման