Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Օրենքի 45-րդ հոդվածի 2.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

գործել է մինչև 2006-07-22Բացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքի 45-րդ հոդվածի 2.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2.1. Սույն օրենքի դրույթները, ներառյալ` պահպանության ողջ ժամկետը, կիրառվում են նաև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գոյություն ունեցող հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների այն օբյեկտների նկատմամբ, որոնք ստեղծվել, պատրաստվել, հասարակությանը մատչելի են դարձվել, կատարվել, բացահայտվել կամ հեռարձակվել են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, պայմանով, որ ծագման երկրի օրենսդրությամբ դրանց նկատմամբ վերապահված իրավունքների գործողության ժամկետը չի լրացել (անկախ նախկին ձևականություններից), և այդ երկիրը հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների բնագավառի` Հայաստանի Հանրապետության որևէ միջազգային պայմանագրի կողմ է, եթե միջազգային պայմանագրով կամ այդ երկրի օրենսդրությամբ նույնպիսի պահպանություն ընձեռվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծված, պատրաստված, հասարակությանը մատչելի դարձված, կատարված, բացահայտված կամ հեռարձակված հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների օբյեկտներին:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։