ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 հոկտեմբերի 2018 թ. թիվ 22-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԱԲՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ 13-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Բնակչության միջոցների հաշվին անհատական բնակելի շենքերի գործարկման մասին» Ձև ԱԲՇ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Բնակչության միջոցների հաշվին անհատական բնակելի շենքերի գործարկման մասին» Ձև ԱԲՇ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի ««Բնակչության միջոցների հաշվին անհատական բնակելի շենքերի գործարկման մասին» Ձև ԱԲՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 46-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 13-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ՝
Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 22-Ն որոշման
ՁԵՎ ԱԲՇ
(ամսական)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ
ՇԵՆՔԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
20 թ. __________________
(ամիս)
Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ. հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-րդ օրը
Ներկայացնում է __________________________________________________________________
(լրիվ անվանումը)
Կազմակերպաիրավական տեսակը______________________________________________________
Գործունեության իրականացման վայրի
Մարզը /ք. Երևան ______________________________________________________________
Համայնքը____________________________________________________________________
Բնակավայրը/Երևան քաղաքի վարչական շրջանը __________________________________
Հասցեն ____________________________________________
(փողոցը, շենքը, բնակարանը) (փոստային դասիչ)
Պետական ռեգիստրում գրանցման համարը
(լրացվում է համաձայն գրանցման վկայականի)
Նույնականացման ծածկագիրը
(լրացվում է համաձայն գրանցման վկայականի)
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________
Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
Պաշտոնական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը պաշտոնական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է վարչական կամ քրեական պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
Անվանումը Տողի
համարը Չափման
միավորը Գործարկվել են ընդամենը
Ա Բ Գ 1
Բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը 110 քառ.մ
Բնակելի շենքերի քանակը 111 միավոր
Բնակարանների քանակը 112 միավոր
Գործարկված բնակելի շենքերի արժեքը 113 հազ. դրամ
Բնակելի շենքերի նորոգում 114 հազ.դրամ
Ղեկավար` __________________________ ____________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)` __________________________ _____________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«_ _ »______ ____20___թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 22-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԱԲՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Բնակչության միջոցների հաշվին անհատական բնակելի շենքերի գործարկման մասին» Ձև ԱԲՇ (ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը լրացնում են համայնքապետարանները, համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների համար` հաշվետվությունը կազմվում է մարզպետարանների կողմից, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Վիճակագրական տվյալների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
5. Հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:
II. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ
6. Հաշվետվությունը կազմելու հիմք են հանդիսանում «Անհատական բնակարանային ֆոնդի բնակելի շենքի տեխնիկական անձնագրի» տվյալները, որը կազմվում է համայնքներում և Երևանի վարչական շրջաններում կառուցված յուրաքանչյուր բնակելի շենքի համար` գործող կարգով ձևակերպված շինարարական շահագործման փաստագրման ակտի տվյալների հիման վրա:
7. Հաշվետվությունում լրացվում են բնակչության սեփական միջոցների հաշվին կառուցված (այդ թվում վաճառքի համար նախատեսված) բնակելի շենքերը, ինչպես նաև վաղօրոք կառուցված բնակելի շենքերին կից շինությունները և վերնաշենքերը:
8. 110-113 տողերում լրացվում են նոր կառուցված և շահագործման հանձնված բնակելի շենքերի վերաբերյալ տվյալները:
Հաշվարկի ենթակա չեն բնակության համար հարմարեցված ժամանակավոր շինությունները:
9. 110 տողում լրացվում են գործարկված բոլոր շենքերի, այդ թվում նաև կից շինությունների և վերնաշենքերի ընդհանուր մակերեսը: Ընդհանուր մակերեսի մեջ չեն մտնում աստիճանահարթակների, շենքի արտաքին չափերից դուրս գտնվող կոնստրուկտիվ էլեմենտների, կաթսայատների զբաղեցրած, չտաքացվող կցաշենքերի, պատշգամբների, առանձին կանգնած խոհանոցների և բաղնիքների, այգետնակների և բնակության համար ժամանակավորապես հարմարեցված շինությունների ընդհանուր մակերեսը:
10. 111 տողում լրացնում են գործարկված բնակելի շենքերի քանակը:
11. 112 տողում լրացվում են գործարկված շենքերում բնակարանների քանակը:
12. 113 տողում լրացվում է գործարկված բնակելի շենքերի շինարարության արժեքը:
13. 114 տողում լրացվում է բնակելի շենքերի նորոգման (հիմնորոգման և ընթացիկ նորոգման) արժեքը: