Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 887 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2004-07-31-ից մինչև 2025-05-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2025-05-25Բացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

9 հուլիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունիսի 2004 թվականի N 941-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 887 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրման ու պարտադիր մաքսային ուղեկցման դեպքերը սահմանելու կարգը հաստատելու մասին» N 887 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումները`

որոշման 1-ին կետով հաստատված կարգում`

ա) 10-րդ կետը «սահմանված» բառից հետո լրացնել «դեպքերում և» բառերով.

բ) 35-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք մուտք գործելու սահմանային մաքսային կետում» բառերը և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` երկրորդ պարբերությամբ.

«Ընդ որում, սույն կետի առաջին պարբերությունում նշված դեպքում մաքսային ձևակերպումներն իրականացվում են հետևյալ կարգով`

Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք մուտք գործելու սահմանային մաքսային կետում լրացվում է փոխադրման ամփոփագիր, որով ապրանքներն ու տրանսպորտային միջոցն ուղարկվում են այն մաքսատուն, որի գործունեության գոտին ընդգրկում է հայտարարատուի նախանշած ազատ մաքսային պահեստը կամ մաքսային պահեստը: Մաքսատանն իրականացվում են «Ներմուծում` ազատ մաքսային պահեստ» կամ «Ներմուծում` մաքսային պահեստ» ռեժիմներով, այնուհետև` «Վերաարտահանում» ռեժիմով մաքսային ձևակերպումները»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. հունիսի 30

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։