ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 նոյեմբերի 2018 թվականի N 1221-Ա
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հաշվեկշռում հաշվառված գույքը՝ համաձայն հավելվածի, նվիրաբերել Արցախի Հանրապետությանը՝ ի դեմս էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչությանը՝ այն նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության պետի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2018 թ. նոյեմբերի 5
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
նոյեմբերի 1-ի N 1221-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Գույքի անվանումը Ձեռքբերման տարեթիվը Գույքի արժեքը
1. Սերվերի ռեզերվային սարք (լրակազմ)՝ STORAGE Synology RS2418-, RKS1317 Rail Kit, SSD WDS100T2BOA 31.05.2018 թ. 4,108,980.00
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան