Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 558-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 նոյեմբերի 2018 թվականի N 1471-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 558-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 24-ի «Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրի հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետության ազգային հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 558-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ազգային հանձնաժողովի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Հ. Արշակյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)

Ի. Ղափլանյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

Ա. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ

Ս. Մելիք-Իսրաելյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ

Ա. Պողոսյան - ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ

Ա. Փամբուխչյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան

2018 թ. նոյեմբերի 5

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։