Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ 2018-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2018-11-06-ից մինչև 2021-12-24։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2021-12-24Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 դեկտեմբերի 2017 թվականի N 1725-Ա

«ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ 2018-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 128-րդ հոդվածը և 150-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերության արտահանման 2018-2021 թվականների ծրագրին` համաձայն հավելվածի:

2. «ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխված՝ ապրանքների մաքսային արժեքի նվազագույն մեծությունը սահմանել ըստ տարիների`

1) 2018 թվականի համար` 15 մլրդ դրամ.

2) 2019 թվականի համար` 17 մլրդ դրամ.

3) 2020 թվականի համար` 18 մլրդ դրամ.

4) 2021 թվականի համար` 19 մլրդ դրամ:

3. Սույն որոշումը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. դեկտեմբերի 29

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 28-ի N 1725-Ա որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

«ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ 2018-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

1. Սույն ծրագրով առաջարկվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետության տնտեսական աճի արագացմանը՝ առավել արդյունավետ օգտագործելով Հայաստանի Հանրապետության այն տարածքները, որոնք ամբողջությամբ չեն օգտագործվել վերջին ժամանակներս: Զգալի ուժեր են ուղղվելու հայկական արտահանման խթանմանը և դիվերսիֆիկացմանը, միջազգային տնտեսական միջավայրում ընկերությունների ներգրավմանը: Ծրագրով առաջարկվող միջոցառումները կնպաստեն մի շարք տնտեսական խնդիրների լուծմանը:

2. Սույն ծրագրով առաջարկվում է արտահանման ծրագրի նախագիծ առաջիկա չորս տարիների համար: Ընկերությունների խումբը կգործի և՛ որպես արտահանող, և՛ որպես ներկրող:

3. Ծրագիրը ներկայացնող ռեզիդենտ հարկ վճարողների ցանկ․

Ծրագրում ներգրավված հարկ վճարողների ցանկը ներառում է հետևյալ ընկերությունները.

NN

ը/կ Անվանումը Տնօրենը Հասցեն Պետ. գրանցման համարը ՀՎՀՀ-ն Նշումները

1 2 3 4 5 6 7

1. ՓԲԸ

«ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» Սերգեյ Մանուկյան քաղ. Երևան, Տերյան 69 273.120.862505 02637286

2. ՓԲԸ

«ԻՆԺԻՆԵՐԻՆԳ» Թամարա Մանուկյան քաղ. Երևան,

Վ. Վաղարշյան 12ա 273.120.862692 02635549

3. ՓԲԸ «ԱՐՄԻՆՎԵՍՏ» Սերգեյ Մանուկյան քաղ. Երևան, Տերյան 69 273.120.862690 02635522

4. ՓԲԸ «ԷՆԵՐԳՈՍՏՐՈՅ» Ռազմիկ Չիտչյան քաղ. Երևան,

Վ. Վաղարշյան 12ա 273.120.862688 02635506

5. ՓԲԸ «ԱՐՄՍՏՐՈՒԿՈՄ» Հովհաննես Գասպարյան քաղ. Երևան,

Վ. Վաղարշյան 12ա 273.120.862686 02635514

6. ՓԲԸ

«ՍՏՐՈՅՊՐՈՅԵԿՏ» Էդուարդ Սարգսյան քաղ. Երևան,

Վ. Վաղարշյան 12ա 273.120.862671 02639497

7. ՓԲԸ

«ԷԿՈՍ-Մ ԹՐԵՅԴ» Վարդան Վարդանյան քաղ. Երևան, Տերյան 69 273.120.862644 02639462

8. ՓԲԸ «ՍԵՎԵՐՍՏՐՈՅ» Էդուարդ Սարգսյան քաղ. Երևան,

Վ. Վաղարշյան 12ա 273.120.862625 02639446

9. ՓԲԸ «ԱԿՎԻԼՈՆ ԹՐԵՅԴ» Իլյա Չերենտաև քաղ. Երևան, Տերյան 69 273.120.862015 02639318

10. ՓԲԸ «ԷՔՍՊՈՐՏ ՖԱՅՆԵՆՍ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Տիգրան Աբովյան քաղ. Երևան, Տերյան 69 233 02640918

11. ՓԲԸ «ԹՐԵՅԴ ԷՔՍՊՈՐՏ» Ռազմիկ Չիտչյան քաղ. Երևան, Տերյան 69 273.120.875782 02643141

12. ՓԲԸ «ՍՄԿ ԻՆԺԻՆԵՐԻՆԳ» Րաֆֆի Նալչաջյան քաղ. Երևան,

Վ. Վաղարշյան 12ա 273.120.878371 02643794

13. ՓԲԸ «ՌԻՓՈՐԹ ՍԻՍՏԵՄՍ» Գոռ Սամսոնյան քաղ. Վանաձոր,

Գ. Նժդեհի 9/6 273.120.882083 02644703

14. ՓԲԸ «ԻՆՏԵՐՏՈՐԳ» Ռաչ Միքայելյան քաղ. Երևան, Տերյան 69 286.120.883662 02645027

15. (ենթակետն ուժը կորցրել է 01.11.18 N 1226-Ա)

16. ՓԲԸ «ԱՌԱՋԻՆ ՖԱԿՏՈՐԻՆԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՈՒՎԿ Լիլիթ Ղարաջյան քաղ. Երևան, Տերյան 69 244 02651844

17. ՓԲԸ «ՍՄԱՐԹՓԱՈՒԵՐ» Ռաֆիկ Մաշուրյան քաղ. Երևան, Պուշկինի 21,

103 սենյակ 286.120.941343 02656872

18. ՓԲԸ «ԱՄ Թրեյդինգ» Արման Դանիելյան քաղ. Երևան,

Մ. Խորենացու 15 286.120.947367 02658292

19. ՓԲԸ «Էվենտոն» Էդուարդ Սարգսյան քաղ. Երևան, Տերյան 69 286.120.949064 02658654

20. ՓԲԸ «Պրիքս» Վարդան Վարդանյան քաղ. Երևան,

Վ. Վաղարշյան 12ա 273.120.952262 02659502

21. ՓԲԸ «ԶԵՆՈՆ- ՍՏՐՈՅԻՆՎԵՍՏ» Լազր Գրիգորյան քաղ. Երևան,

Վ. Վաղարշյան 12ա 273.120.955112 02660149

22. ՓԲԸ «Բրենդ Դեվելոփմենտ» Լիլիթ Ղարաջյան քաղ. Երևան, Տերյան 69 273.120.961946 02661554

23. ՓԲԸ «Արմստոր» Նելլի Մկրտչյան քաղ. Երևան, Տերյան 69 273.120.963276 02662016

24. ՓԲԸ

«ԱՐՄԷՔՍԿՈՄ» Սերգեյ Մանուկյան քաղ. Երևան, Տերյան 69 286.120.997899 02671059

25. ՓԲԸ

«ԷՔՍՊՈՐՏ ԻՆՎԵՍՏ» Վարդան Վարդանյան քաղ. Երևան, Տերյան 69 շ. 273.120.997925 02671067

26. ՓԲԸ

«ԹՐԵՅԴ ԻՆՎԵՍՏ» Ռազմիկ Չիտչյան քաղ. Երևան, Տերյան 69 շ. 273.120.998023 02671091

27. ՓԲԸ

«ԻՆՎԵՍՏ ՍՏՐՈՅ» Ռազմիկ Չիտչյան քաղ. Երևան,

Վ. Վաղարշյան 12ա 264.120.998168 00174623

28. «Էլ Էքս» ՓԲԸ Ռուբեն Գաբրիելյան քաղ. Երևան,

Վ. Վաղարշյան

12ա 264,120,992657 00172892

4. Արտահանման ծրագրի չափանիշները՝

1) արտահանման ծրագրի ծավալները՝

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է ապահովել արտահանման հետևյալ ծավալները.

2018 թ. 2019 թ. 2020 թ. 2021 թ․

51 մլրդ դրամ 54 մլրդ դրամ 57 մլրդ դրամ 60 մլրդ դրամ

NN

ը/կ Անվանումներ

մլրդ դրամ 2018 թ. 2019 թ. 2020 թ. 2021 թ.

1. Ապրանքներ («Արտահանում» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածքից արտահանում և (կամ) տեղափոխում ԵՏՄ երկրներ) 15-17 17-19 18-20 19-21

2. Աշխատանքներ (այդ թվում՝ շինարարական) 16-18 16-18 17-19 19-20

3. Ծառայություններ (այդ թվում՝ ֆակտորինգային, լիզինգային, խորհրդատվական) 16-20 17-21 19-21 22-23

Ընդհանուր միջինը տարվա համար 51 54 57 62

2) արտահանման ծրագրի քաղաքականությունը՝

Արտահանման ծրագրի քաղաքականությունն ուղղված է Հայաստանի Հանրապետությունից ապրանքների, աշխատանքների և ծառայությունների արտահանման խթանմանը.

3) արտահանման շուկաները և խոշոր մրցակիցները՝

Արտահանման շուկաներ. ԵՏՄ երկրներ

Խոշոր մրցակիցներ ԵՏՄ ռեզիդենտ ընկերություններ

4) ապրանքների ցանկը («Արտահանում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանում և (կամ) տեղափոխում ԵՏՄ երկրներ) և արտադրող կազմակերպություններ․

ԵՏՄ արտաքին տնտեսական գործունեության դասակարգչով (հաստատված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի հուլիսի 16-ի N 54 որոշմամբ) նախատեսված բոլոր ապրանքների խմբերը՝ բացառությամբ օրենսգրքի 128-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների.

5) շինարարության ոլորտում իրականացվող աշխատանքների տեսակները՝

ա. նախապատրաստական աշխատանքներ,

բ. քարտեզագրման աշխատանքներ,

գ. հորատման կազմակերպում,

դ. կույտային աշխատանքներ, գրունտային ամրացում,

ե. բետոնե և երկաթբետոնե միաձույլ կառույցների կարգավորում,

զ. հավաքվող բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաների տեղադրում,

է. աշխատանքներ քարե կառույցների վրա,

ը. փայտային կոնստրուկցիաների տեղադրում,

թ. շինարարական կոնստրուկցիաների պաշտպանություն, 6 խողովակաշար և սարքավորումներ,

ժ. մետաղական կոնստրուկցիաների տեղադրում,

ժա. ներքին ինժեներական համակարգերի իրականացում շենքերում և շրջակա համալիրներում,

ժբ. տեղադրման աշխատանքներ,

ժգ. տանիքի տեղադրում,

ժդ. ֆասադային աշխատանքներ,

ժե. շահագործման աշխատանքներ,

ժզ. շինարարության վերահսկողության աշխատանքներ,

ժէ. արտաքին ցանցերի ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման, գազի մատակարարման կարգավորում,

ժը. էլեկտրական ցանցերի և կապի գծերի կարգավորում,

ժթ. նավթի և գազի արտահանման օբյեկտների կարգավորում,

ի. շինարարության ոլորտում այլ աշխատանքներ և նախագծային աշխատանքներ:

5. Աշխատատեղեր և այլ սոցիալական միջոցառումներ՝

Սույն ծրագրում նշված արտահանման ծավալները կապահովեն աշխատանքների հետևյալ ծավալները.

NN

ը/կ Անվանումը

Մարդ 2018 թ. 2019 թ. 2020 թ. 2021 թ.

1. Ապրանքներ («Արտահանում» մաքսային ռեժիմով ՀՀ տարածքից արտահանում և (կամ) տեղափոխում ԵՏՄ երկրներ) 8-10 10-12 11-13 12-14

2. Աշխատանքներ 200-350 200-350 300-450 350-500

3. Ծառայություններ 7-9 8-10 10-12 10-12

Նախատեսվում է, որ միջին աշխատավարձի չափը կկազմի 300,000-600,000 դրամ։

(հավելվածը փոփ. 01.11.18 N 1226-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ստեփանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։