Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 558-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հոկտեմբերի 2008 թվականի N 847-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 558-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության ազգային հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 512-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրի հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետության ազգային հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին».

2) որոշման 1-ին կետը «Հաստատել» բառից հետո լրացնել «Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրի հիման վրա ստեղծված» բառերով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2008 թ. հոկտեմբերի 30

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։