ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2018 թվականի N 1510-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 67-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման միջոցառումների մասին» N 67-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետից հանել «անհատական» բառը.
2) որոշման 2-րդ կետում և 3-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
3) որոշման 2-րդ կետում «նախագահին» բառը փոխարինել «ղեկավարին» բառով.
4) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2018 թ. նոյեմբերի 12
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
նոյեմբերի 12 -ի N 1510-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2005 թ.
փետրվարի 7 -ի N 67-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար
- Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
- ՀՀ Արագածոտնի մարզպետ
- ՀՀ Արարատի մարզպետ
- ՀՀ Արմավիրի մարզպետ
- ՀՀ Գեղարքունիքի մարզպետ
- ՀՀ Լոռու մարզպետ
- ՀՀ Կոտայքի մարզպետ
- ՀՀ Շիրակի մարզպետ
- ՀՀ Սյունիքի մարզպետ
- ՀՀ Վայոց ձորի մարզպետ
- ՀՀ Տավուշի մարզպետ
- ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպահպանական վարչության պետ
- «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
- ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հաշվառման և հողաշինարարության վարչության հողաշինարարության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան